էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՆԻԿՈԼ-ԱԼԻԵՎ-ԷՐԴՈՂԱՆ ՏՐԻՈՅԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ ՀԱՍՆԵԼ ԻՐԵՆՑ ՆՊԱՏԱԿԻՆ
Պատերազմից հետո բունկեր փախած և վախվորած կապիտուլյանտն իր թիմով այսօր այնքան է լկտիացել, որ փորձում է պատմություն սրբագրել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Պատերազմ բերած ու Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանը, ինչպես նշեց Էդուարդ Շարմազանովը, շարունակում է ստեր ու կեղծիքներ տարածել՝ անարգելով Եռաբլուրը, Արցախյան ազատամարտը, հայ ժողովրդի 30-ամյա պայքարը, իսկ իր արածի մեջ շարունակում է մեղադրել այլոց։
«Ուզում է գեբելսյան պրոպագանդայի օրինակով՝ ամեն անգամ ավելի նողկալի ու մեծ սուտ հորինել, հասարակությանը հավատացնել այդ ստերին»,- հավելեց Շարմազանովն՝ ընդգծելով՝ ինչ էլ լինի, Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու կեղծել պատմությունը, իսկ Նիկոլ-Ալիև-Էրդողան տրիոյին չի հաջողվելու հասնել իրենց նպատակին։
«Դրա դեմը պետք է առնենք համազգային ընդվզումով, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Քաղաքական գործիչը նշեց նաև՝ մարզերում են եղել, Արցախն Ադբեջանի կազմում ներառելու դեմ ստորագրահավաքին հարյուր հազարավոր մարդիկ են միացել։ Հայրենիքը կորցնելուն դեմ հանդես եկողները պետք է տեր լինեն իրենց ստորագրությանը, դուրս գան իրական պայքարի։
«Եթե հայ ժողովուրդը ոտքի կանգնի, նա խելոք կգնա։ Սա բոլորիս հայրենիքն է, բոլորիս խնդիրն է, և մարդկանց ընտրությունն է՝ ուզում են Նիկոլի նման ապրել Ալիևի ու Էդողանի թույլտվությամբ՝ թուրքի ստրուկի կարգավիճակո՞վ, թե՞ ուզում են ապրել նորմալ՝ հային վայել»,- ասաց Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանովը կարևորեց նաև ժողովրդի մոտ այն գիտակցության ամրագրումը, որ ստրուկի կարգավիճակով խաղաղություն չի լինում, դա անհնար է։ Այդ գիտակցումն ու ազգային արժանապատվությունը պետք է առաջնորդեն իրական պայքարի դուրս եկողներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.