Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՅՆՊԵՍ ԱՆԵԼ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միանշանակ հնարավոր է այնպես անել, որ պատերազմ չլինի, իսկ բանակցային պրոցեսը պատերազմի կոնվեյեր չէր, դա հիմարություն է և կոպիտ սխալների կոնվեյեր է, որ 2018-ից մինչև 2020-ը սկսեց արվել: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառանլով նախօրեին ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բանակցային պրոցեսն ինքը դեռ 2019-ին անվանել էր պատերազմական կոնվեյեր և խոստովանել, որ չի կարողացել կանգնեցնել այդ կոնվեյերը:
«Կան մի քանի տասնյակ մարդիկ, որոնք ամենօրյա ռեժիմով մատնանշում էին այդ սխալները: Ասում էին, որ սա, սա, սա բերելու է բանակցային փակուղու, ոչ ոք դրանք չլսեց: Կոնտեյների առջև նստած մեքենավարին ասվել է, որ դու անում ես կոպիտ սխալներ, ինքը համառորեն արել է այդ սխալները, ինչպես հիմա է անում, որովհետև ձեռքը բռնողը չկա: Ոչ հասարակությունն է բռնում, որ պետական ինստիտուտները: 2018-2020 թվականներին, այդ նախաաղետային փուլում իրեն ասվել է, որ դու շատ վատ կոնվեյերի վրա ես: Դա կոպտագույն սխալների կոնվեյեր էր, որը բերեց պատերազմի և հիմա շարունակվում է: Հիմա էլ է գնում կոպիտ սխալների կոնվեյերը, որն ամեն օր վատացնում է մեր վիճակը և ամեն օր վատացնում է մեր վիճակը և ամեն օր նոր իրականություն է ստեղծում, ավելի ծանր, քան երեկ: Այդ կոնվեյերը պետք է կանգեցվի: Մենք էքսպերիմենտալ պետություն ենք դարձել, որ ամեն օր անթնանում է՝ չիմանալով ինչ սկսվեց, մտան իր երկիր, սպանեցին, թե ոչ: Սա խելագարանոց է, պետք է դադարեցնել»,-ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթներին, Վահեն Հովհաննիսյանն ասաց, որ դրա համար Նիկոլ Փաշինյանից բացի մեղավոր ենք նաև մենք, որ հանդուրժում ենք. «Բա մեր հասարակությունը, բա մեր ինստիտուտները, մեր էլիտաները՝ գիտական, մշակութային, բիզնես էլիտաները, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը: Մենք ենք թույլ տալիս, որ ինքն ինչ ուզենա՝ ասի, իսկ ինքն ասում է բոլոր վտանգավոր բաները: Իր խոսքի ամբողջ նարատիվը արածի արդարացումն է: Հնարավոր չէ երկիրն ունենա իշխանություն, որի գոյության միակ իմաստը իր արածն արդարացնելն է»,-ընդգծեց վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի եթե նախկին նախագահների օրոք եղել են լավ տարբերակներ, ինչո՞ւ այդ տարբերակաները կյանքի չեն կոչվել, Վահե Հովհաննիսյանն ասաց. «Նախկին երեք նախագահներին բոլոր տարբերություններով հանդերձ մեկ բան էր միավորում՝ պատերազմ թույլ չտալը: Այդ մարդիկ գիտեին պատերազմի գինը և ամեն ինչ անում էին, որ պատերազմ չլինի ու դա նրանց հաջողվում էր: Դա նշանակում էր գնալ բարդ բանակցությունների: 2-3 անգամ սեղանին եղել է համաձայնագիր՝ Քի Վեստ, Մադրիդյան փաստաթուղթ, Կազանի փաստաթուղթ: Այս մարդիկ գիտեին, որ չի կարելի պատերազմ թույլ տալ:
Ինքը բոլոր հարցերի պատասխանն ունի, բայց կան փաստեր. Դու եկել ես, տապալել ես բանակցային գործընթացը, քո ժամանակ եղել է պատերազմ, եղել է պարտություն: Քեզ ընդամենը ասում են՝ գնա: Պետք է տեր կանգնենք կատարվածին, ու հասկանանք, թե ոնց ենք կայունացնում իրավիճակը, ոնց ենք պահելու Հայաստանը, ոնց ենք պահում հայկական Արցախ: Հիմա խելքի կռիվն այն է, որ որևէ կերպ ռեալ բանակցություններով, ռեալ դաշնակիցներով կայունացնես իրավիճակը, էն ինչ որ կա պահես»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.