Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է 667-ի
Ֆրանսիայում ավելի քան 660 մարդ է բերման ենթարկվել գիշերային անկարգություններից հետո։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։
Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 400 մարդու բերման ենթարկելու մասին։
«Անցած գիշեր մեր ոստիկանությունը, ժանդարմներն ու հրշեջները բախվել են աննախադեպ բռնության։ Հետևելով կտրուկ միջոցներ ձեռնարկելու իմ հրահանգներին՝ 667 մարդու են բերման ենթարկել», - գրել է նախարարը։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.
-
2025-06-30 09:13
Подавляющее большинство атак на Тегеран и Карадж были совершены со стороны Каспийского моря, после прохождения через Азербайджан, сообщает Telegram-канал «Colonelcassad».