«Հայաքվե»-ն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է
«Հայաքվե» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Սիրելի բարեկամներ,
ներկայացնում ենք մի քանի կարևոր փաստ՝
.«Հայաքվե»-ն սովորական ստորագրահավաք չէ։ Այն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է, և օրենքի ուժով այն արգելափակելը:
. «Հայաքվե»-ն տեղի է ունենում միայն թաղապետարանների և համայնքապետարանների տարածքում, որոնց հասցեները կցված են: Փողոցներում դրված տարբեր ստորագրահավաքների տաղավարները «Հայաքվե»-ի հետ կապ չունեն:
.«Հայաքվե»-ի համար ստորագրելու համար պարտադիր է ՀՀ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությունը:
.ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ գրանցման վայրից (ներառյալ Արցախի գրանցմամբ), կարող են քվեարկել ցանկացած ստորագրահավաքի կետում:
.«Հայաքվե»-ին մասնակցած բոլոր մեր համախոհները պարտադիր կերպով մասնակցության հավաստագիր են ստանում, որ կարելի է ներկայացնել Ֆեյսբուքի սեփական էջում, ինչպես նաև օգտագործել մեր հետագա միջոցառումներին մասնակցելու համար:
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն մասնակցել են «Հայաքվե»-ին, և սիրով սպասում ենք մեր բոլոր արժանապատիվ համախոհներին ստորագրահավաքի կետերում:
Արի՛, Ստորագրի՛ր, Պաշտպանի՛ր»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: