ԱՐՑԱԽԸ ՊԱՇԱՐՎԱԾ Է, ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՎՏԱՆԳՎԱԾ. Անդրանիկ ԹևԱՆՅԱՆ
Արցախի շրջափակումը Ադրբեջանը նախաձեռնեց 200 օր առաջ։ Հիմա այն արդեն պաշարված է։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնում Հայաստանի ներկայացուցիչն ադրբեջանցի իր կոլեգայի հետ բանակցել է 120 հազար պատանդի առկայությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Ասում են, որ որոշ հարցերում հայ–ադրբեջանական համաձայնություն է ձեռք բերվել։ Կոնկրետ չի նշվում, թե ինչ հարցերի շուրջ է այդ համաձայնությունը, բայց խոսքն ակնհայտորեն Հայաստանի ճակատագրին է վերաբերում։ Քանզի Արցախի հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանն ու Բաքուն գլխավոր կետում եկել են համաձայնության, այն է՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Սա այնպիսի որոշում է, որ շոկի է ենթարկել անգամ Մակրոնին ու դեմքը փրկելու հնարավորություն տվել նրան։
Վաշինգտոնում իրականում քննարկվել է Հայաստանի հետագա ճակատագիրը։ Հայաստանի համար նախատեսվում է հակաիրանական ու հակառուսական հարթակ դառնալու հեռանկար, ինչն ավտոմատ կերպով մեր երկիրը դարձնելու է թուրքական ազդեցության տարածք՝ առանց հայերի։ Մտահոգվա՞ծ են ամերիկացիներն այդ ամենով։ Լինենք անկեղծ՝ իրենք չեն կարող հայերից ավելի հայ լինել ու իրենց հակառուսական, հակաիրանական պլանները ստորադասել մեր խնդիրներին։ Գիտակցու՞մ են ՀՀ իշխանություններն այդ ամենը։ Միանշանակ՝ այո։ Եթե գիտակցում են, ապա ինչո՞ւ են այդ քայլին գնում։ Պատասխանը կրկին միանշանակ է՝ անձնական անվտանգության ապահովման ու նյութական շահից ելնելով։
Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով կարող են անվտանգ կյանք ակնկալել Հայաստանի համար, առնվազն միամիտ են։
Հայաստանը հիմա նույնպես պաշարված է, բայց ի տարբերություն Արցախի, առայժմ պաշարված է ներսից։ Հետևաբար՝ ներքաղաքական փոփոխությունն է միայն դուռ բացելու Հայաստանի ու Արցախի փրկության համար։ Մնացածը՝ պատրանքներ են։ Մյուս օրակարգերը՝ կեղծ են», - գրում է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.