Ոստիկանության բաժիններում տեսախցիկներ չկան. Բաբայանը` փաստաբաններին ծեծի ենթարկելու մասին
ՀՀ ոստիկանության բաժանմունքները պետք է տեսախցիկներով կահավորված լինեն բռնության դեպքերը նվազեցնելու համար։ Այսօր ԱԺ–ում «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների գործունեության խնդիրները» քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 7-ին ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ Փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։
«Ոստիկանական համակարգը բարեփոխելու համար որոշ միջազգային կառույցներ լուրջ ֆինանսական միջոցներ են տրամադրել։ Դետալների մեջ չեմ մտնում, բայց այսօր մեր ոստիկանական բաժանմունքները պետք է կահավորված լինեն տեսախցիկներով, սակայն դրանք բացակայում են։ Շատ տարակուսելի է, մանավանդ այն պայմաններում, երբ համապատասխան ֆինանսավորումն առկա է եղել։ Մեր բողոքն այն է, որ միջազգային կառույցները, որոնք ֆինանսավորում են և աջակցում են մեր դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելուն, առնվազն պետք է հետևեն դրա արդյունքին։ Արդյունքն էլ այն է, որ փաստաբանների են ծեծում»,– նշեց Բաբայանը։
Նա կոչ արեց չթուլացնել փաստաբանական ինստիտուտը, քանի որ անգամ ոստիկաններն ունեն իրենց կարիքը։
Հիշեցնենք, որ փաստաբանները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին բարձրաձայնելու և դրանք կանխելու նպատակով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.