Последние новости

Գյուղացիներն ահազանգում են՝ ծիրանը մթերում են 30 դրամով. Գառնիկ Դանիելյան

«Սպասում ենք, որ ծիրանը թափվի, 30-40 դրամով մթերենք» ինձ հետ զրույցներում իրենց մտահոգություններն հայտնեցին գյուղացիները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Նրանցից մեկն ասաց, որ 1 տոննա ծիրանի դիմաց ստացել է ընդամենը 30000 դրամ։

Վերջերս բարձրաձայնել էի, որ ծիրանը փչանում է Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների և մանրամասն զննման պատճառով։

Շատ հաճախ ծխախոտի ապօրինի արտահանման փորձերի արդյունքում տուժում են ծիրան արտահանողները։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական շուկաներում ծիրանի վաճառքին, գյուղացիները հայտնում են, որ գյուղից շարժվող 1 ավտոբուսը կարող է տանել 500-600 կգ ծիրան, մինչդեռ, իրենք ունեն մի քանի տոննա ծիրան մթերելու խնդիր։

Անելանելի իրավիճակում հայտնվելով՝ մարդիկ թողնում են, որպեսզի ծիրանը թափվի, այնուհետև չնչին գնով վաճառում են՝ պահածոյացման նպատակով»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ