Հայաստանի վեցերորդ միջազգային բժշկական համագումարը Արցախում չի կայանա շրջափակման պատճառով
Հայաստանի վեցերորդ միջազգային բժշկական համագումարը, որը նախատեսված էր կազմակերպել Արցախում, շրջափակման պատճառով կանցկացվի հուլիսի 6-8-ը՝ Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Միջոցառմանը մասնակցելու են տարբեր երկրների առաջատար բժշկական կենտրոնների մասնագետներ, մասնագիտական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համագումարին նախատեսվում են պլենար և մասնագիտական նիստեր, սեմինարներ, սիմպոզիումներ, դասախոսություններ:
Արցախի առողջապահական համակարգի աշխատակիցներն ակտիվ մասնակցել են նախորդ համագումարներին, որոնք եղել են արդյունավետ և ուսանելի:
Այս անգամ ևս կմասնակցեն, բայց հեռավար: Նախարարությունը, համագործակցելով բժշկական հաստատությունների հետ, արել է հնարավորը, որ Արցախի բոլոր շրջանների բուժմիավորումների առաջատար մասնագետները, բուժաշխաատողները ուղիղ կապով կամ տեսագրություններով հետևեն այն աշխատանքներին, որոնք իրականացվում են Երևանում, ինչպես նաև ներկայացնել իրենց կատարած աշխատանքն ու խոսել այն խնդիրների մասին, որոնք այսօր կան ոլորտում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 13:51
Вице-премьер РФ Алексей Оверчук обсудит в Ереване возможность трехсторонней встречи с Баку по вопросу разблокирования коммуникаций.
-
2025-08-15 13:50
Участники Евразийского межправсовета подписали 10 документов, касающихся, в том числе развития биржевых торгов, общего рынка лекарственных средств и медицинских изделий в ЕАЭС.
-
2025-08-15 13:49
Армянская сторона после вашингтонских договоренностей смогла убедить Иран, что все красные линии ИРИ соблюдены. Об этом в интервью IRNA заявил министр иностранных дел Ирана Абас Аракчи.
-
2025-08-15 13:48
Судья Уголовного суда общей юрисдикции города Ереван Карен Фархоян принял в производство уголовное дело в отношении архиепископа Баграта Галстаняна и других лиц.