Տարածքային ամբողջականությունը մահակ է ինքնորոշման ուղու վրա կանգնած ժողովուրդների համար. Արցախի օմբուդսմեն
Մի ինչ-որ փուլում ստեղծվել է տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ այն այսօր օգտագործվում է որպես մահակ ինքնորոշման ուղու վրա կանգնած ժողովուրդների համար։ Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
«Ինչո՞ւ է հնչել հայտարարությունը «հույսերի» մասին (նկատի ունի ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որն օրերս հույս էր հայտնել, որ արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում- խմբ.)։ Որովհետեւ միջազգային հանրությունը շահագրգռված չէ նոր պետությունների ստեղծմամբ։ Մարդիկ դա ուղիղ ասում են։ Ինչ-որ փուլում ստեղծվել է տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ այսօր այն օգտագործվում է որպես մահակ այն ժողովուրդների նկատմամբ, որոնք կանգնել են ինքնորոշման ճանաչման ճանապարհին։ Դա անընդունելի է։ Եթե աշխարհը կառուցվում է իրավունքի վրա, ապա պետությունների ղեկավարներից տեսնում ենք հակառակը։ Ո՞վ է ասել, որ ֆրանսիացիները կամ բելգիացիները կարող են իրականացնել ինքնորոշման իրավունքը, իսկ արցախցիները՝ ոչ։ Սրա մեջ է իրավունքի եւ իրավունքի իրականացման կոնֆլիկտը, եւ միտումնավոր կերպով չցանկանալը լսել ինքնորոշման ձգտող ժողովուրդներին»,- նշել է Ստեփանյանը։
Պատասխանելով ադրբեջանական կողմի՝ ԿԽՄԿ-ին ներկայացվող պահանջի մասին հարցին՝ հումանիտար փոխանցումներն իրականացնել Բաքվից, օմբուդսմենը նշել է, որ նման պահանջները խախտում են միջազգային հումանիար օգնության եւ չեզոք կազմակերպության աշխատանքի սկզբունքները։
Մեկնաբանելով նույն հարցը՝ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ասել է, որ եթե մինչ այժմ Ադրբեջանը փորձում էր բացատրել, որ ճանապարհը փակ է այլ պատճառներով, ապա այժմ բացահայտ ընդունում է սեփական գործողությունները։ «Ադրբեջանը նախաձեռնում է քայլեր, ստուգում միջազգային հանրության արձագանքը եւ հետեւողականորեն խորացնում ճգնաժամը»,- ասել է պետնախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.