ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Մենք ծայրահեղ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերով եւ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե կպաշտպանեն արդյոք ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին, եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացնի։
«Առկա տեղեկատվությամբ՝ հումանիտար իրավիճակը տարածաշրջանում վատանում է։ Ցավոք, ստիպված ենք փաստել որ Ղարաբաղի բնակչությունը մատակարարումների դադարեցման պատճառով կարող է մնալ առանց մթերքների պաշարի, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղորայքի։ Սա հակասում է ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում 2020թ. նոյեմբերի 9-ի դրույթներին։ Մենք Բաքվին եւ Երեւանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների անխոչընդոտ տեղաշարժը քաղաքացիական նպատակներով»,- նշել է Զախարովան։
Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահների գործողություններին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում, «դրանք կբխեն... այդ գործողությունները կհամապատասխանեն հողի վրա իրավիճակին։ Եվ անպայման կընթանան այն պայմանավորվածությունների հունով, որոնք ձեռք են բերվել երեք երկրների միջեւ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.