Կգան մարդիկ՝ պետությունը կփրկվի, չեն գա՝ կկորցնենք, ինչպես մինչեւ հիմա ենք կորցրել. Էդգար Ղազարյան
Մենք որեւէ պայմանավորվածություն որեւէ քաղաքական ուժի, որեւէ կուսակցության, որեւէ խմբավորման հետ չունենք, որ ասենք, այո, ակնկալում ենք, որ այս ժամին սրանք կգան, այս ժամին նրանք կգան եւ այլն. Սա քաղաքացիական նախաձեռնություն է, եւ յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել նրա մասնակից: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որը նախօրեից իր ջակիցների հետ նստացույց է հայտարարել է Բաղրամյան 26-ի մոտ եւ գիշերն անցկացրել այնտեղ:
Նրա խոսքով, իրենց նախաձեռնության հաջողությունը մարդկանցից է կախված. «Ասենք, բոլոր այն մարդիկ, որոնք 2022-ի սեպտեմբերի 14-ին գտնվում էին Բաղրամյն փողոցում, մարտական գործողություններ էին, մարդիկ եկել էին իրենց դժգոհությունը հայտնելու, այդ մարդիկ ի՞նչ են եղել: Նրանց մտահոգություներն իրականություն են դարձել, դրան գումարվել են նոր սպառնալիքներ ու վտանգեր: Եթե իրենք իսկապես ուզում են իրավիճակը փոխել, պետք է նույն ձեւով գալ, հավաքվել նույն վայրում»,-ասաց նա:
Հարցին՝ իր կարծիքով ինչո՞ւ չեն գալիս, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Այդ մարդկանցից մեկը ես եմ: Բա ինչու ես չեմ հիասթափվել, իրենք հիասթափվել են:
Ես առաջարկել եմ նախագահ նստավայրի մոտ տեղադրել խորհրդանշական հսկիչ-անցագրային կետ, ինչպես տեղադրված է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, կամ շրջափակել նախագահի նստավայրը, ինչպես շրջափակված է Արցախը»:
Նա ընդգծեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների, որ Տիգրանաշենը հանձնի Ադրբեջանին, արցախցիներին թողնի շրջափակման մեջ, մեր հայրենիքը հանձնի թշնամուն, թող գնա Ադրբեջանի նխագահի նստավայր, քանի որ նման որոշումներն այնտեղ են կայացվում. «Շատ պարզ տրամաբանական պահանջ է: Հիմա այդ պահանջը մենակ իրականություն դարձնել չեմ կարող: Եթե բոլորս հավաքվենք, հնարավոր կլինի այդ խնդիրը լուծել: Հակառակ դեպքում մենք կմնանք այս իրականության առջեւ, այսինքն այս մարդը կիրականացնի ադրբեջանաթուրքական օրակարգը, եւ եթե այսօր Արցախն է շրջափակման մեջ, վաղը կարող է Երեւանը լինել շրջափակման մեջ: Երեւանից Երասխ մոտ 45 կմ է»,- ասաց նա:
Հիմա միակ ձեւը, ըստ Ղազարյանի, պատերազմ մարդուն իշխանությունից հեռացնելն է. «Մեզ մնում է միայն մեկ ձեւ՝ մարդկանց հավաքական կազմով. Հիմա կգան մարդիկ, պետությունը կփրկվի, չեն գա, կկորցնենք, ինչպես մինչեւ հիմա ենք կորցրել»:
Հարցին, թե որքան մարդ պետք է հավաքվի, որ հնարավոր լինի ազատել բաղրամյան 26-ը, նա պատասխանեց. «Կա այդպիսի վիճակագրություն, որ ենթադրենք 20 հազար մարդու առկայության դեպքում ոստիկանության գործողությունների էֆեկտիվությունը մոտենում է զրոյի: 20 հազարը նվազագույն ցուցանիշն է, բայց այն մարդիկ, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանին, բոլորը պետք է գան»,-ասաց նա:
Նշենք, որ բողոքի գործողությունը մեկնարկել է երեկ՝ Հանրապետության հրապարակում: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Բաղրամյան պողոտայվ եւ Բաղրամյան 26-ի դիմաց նստացույց սկսել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.