ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՑԱԾՐ ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. Տնտեսագետ
Հայաստանի տնտեսությունն, ընդհանուր առմամբ, շարունակում է մնալ մեղմ գնաճային տիրույթում, ինչը բարենպաստ է ազդում ներդրումների վրա` ստեղծելով կայուն միջավայր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը։
Նրա բնորոշմամբ` 2023 թվականն առատ տարի է և, հետևաբար, ունենք գյուղատնտեսական ապրանքի գնանկում, որն ազդել է նաև սպառողական զամբյուղի վրա։ Օրինակ` հունիսին մայիսի համեմատ գները մեկ–երկու տոկոսով իջել են։
«Եթե համեմատենք ՀՀ գնաճային իրավիճակը տարածաշրջանի երկրների հետ, ապա մեզ մոտ ամենացածր գնաճային միջավայրն է։ Ռուսաստանում, թերևս, նույն իրավիճակն է ցածր պահանջարկի պատճառով: Նույնը կարելի է ասել նաև Բելառուսի մասին։ ԵԱՏՄ մյուս երկրների` Ղազախստանի, Ղրղզստանի դեպքում պատկերն այլ է` երկնիշ գնաճ է այնտեղ»,– ընդգծեց նա։
Ըստ Մարգարյանի` տարածաշրջանում բավականին բարձր գնաճ ունեցող երկրներից մեկը Թուրքիան է, որտեղ հատկապես վերջին ամիսներին գները բարձրացել են 35-40 տոկոսով։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ինչպես և ՀՀ–ում, այստեղ ևս ցածր գնաճային իրավիճակ է։
Տնտեսագետը նշեց, որ ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով անցած տարի մի շարք ապրանքատեսակներ` ալյուրը, հացաբուլկեղենը, ձավարեղենն ու ձեթը թանկացան, սակայն նախորդ տարվա հունիսի համեմատ այս տարվա հունիսին կա գների նվազում 6.3 տոկոսով։
«Պարենային լուրջ խնդիրներ կային նաև լոգիստիկայի հետ կապված։ Այս տարի այդ խնդիրները կարծես թե լուծվել են։ Հիմնական ներկրվող ապրանքների` հատկապես հացահատիկի, մասամբ նաև մսամթերքի և բնական յուղերի, ճարպերի, շաքարավազի մասով, տեսնում ենք գնանկում։ Սա պայմանավորված է լոգիստիկայով և մաքսասակագնային կարգավորումներով, որը ԵԱՏՄ շրջանակներում որոշակի վերահսկողության դաշտում է»,– նշեց տնտեսագետը։
Ատոմ Մարգարյանը նշեց` ընդհանուր առմամբ ունենք 4.2 տոկոս գնաճ, որը նորմայի շրջանակներում է։ Ալկոհոլի, ծխախոտի արտադրանքի մասով ունենք բավականին բարձր գնաճային միտումներ։ Հագուստի, կոշիկի, տնտեսական ապրանքի, կենցաղային տեխնիկայի առումով, ըստ նրա, նույնպես ունենք բավականին բարձր գնաճային ճնշումներ։
Տնտեսագետի խոսքով` ծառայությունների ոլորտում գնաճը մեծ չէ` բացառությամբ հանգստի և հյուրանոցային բիզնեսի ոլորտների, ինչն այս սեզոնին բնորոշ երևույթ է։
«Եթե նկատի ունենանք մեր երկիր զբոսաշրջիկների ու ռելոկանտների ներհոսքը, որոնք բավականին բարձր վճարունակություն ունեն, ապա ծառայությունների ոլորտը, այո՛, գնային որոշակի բարձրացման է ենթարկվել»,–ասաց նա։
Հիշեցնենք` հունիսի 15–ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանում գնաճը հիմնականում պայմանավորված է եղել պահանջարկով. 2022 թ ունեցել ենք միջազգային այցելուների ներհոսք, և արդյունքում մինչև հիմա հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների ոլորտում կա 8.7 տոկոս աճ։
Հավելենք` Եվրասիական զարգացման բանկի կանխատեսմամբ` 2023 թվականի վերջին սպասվում է մոտ 2,5% գնաճ։ Տարվա մնացած ժամանակահատվածում գների աճը կարող է փոքր-ինչ ցածր լինել:
Գների աճը զսպող հիմնական գործոններն են հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումն ու հումքային ապրանքների համաշխարհային գների նվազումը։ 2024-ի վերջին Հայաստանում կանխատեսվում է 3.3% գնաճ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-05 12:41
Это движение также для вас, чтобы освободить от этих оков также вас. Я ясно говорю, что та повестка, которую мы диктовали и диктуем, – об истине, о широком социальном примирении и о благословении Господа Бога. Об этом заявил сегодня, 5 мая, лидер движения «Тавуш во имя родины», архиепископ Баграт Галстанян собравшимся после Литургии во дворе монастыря Ахарцин, передает News.am.
-
2024-05-05 10:37
Движение, возглавляемое предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, начавшее накануне шествие из Киранца в Ереван, дошло до Ахарцина.
-
2024-05-05 10:32
Бывший омбудсмен Армении, председатель фонда «Татоян» Арман Татоян в интервью с порталом 168.am ответил на вопрос о том, собирается ли он заняться политикой.
-
2024-05-05 10:30
Партия «Свобода» безоговорочно поддерживает движение, возглавляемое архиепископом Багратом Галстаняном. Об этом на своей странице в Facebook написал бывший премьер-министр Армении Грант Багратян, передает News.am.