Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, հիմա էլ զարմանալիորեն Արցախն է փոխարինել Լեռնային Ղարաբաղով. Արցախի ՄԻՊ
Հայաստանի Հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն անկեղծորեն տարակուսանք է առաջացնում, որովհետև մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը, մտահոգություն է հայտնել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Արցախի ժողովուրդն, իհարկե, չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղ տերմինից, ավելին, Արցախի հանրապոեռության Սահմանադրության համաձայն՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:
Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, հիմա էլ զարմանալիորեն Արցախն է փոխարինել Լեռնային Ղարաբաղով՝ այն դեպքում, երբ օրինակ՝ միջազգային լրատվական խմբի մաս կազմող «Ազատություն» և «Սպուտնիկ Արմենիա» լրատվականներն են օգտագործում Արցախ անվանումը։
Եթե խնդիրը միջազգային դերակատարներին ավելի հասկանալի լինելու մեջ է, ապա նախ՝ կարծում եմ Արցախ անվանումը հարցով հետաքրքրված դերակատարների կողմից արդեն իսկ հասցրել է ճանաչելի և ընկալելի դառնալ, և երկրորդը՝ արդյոք հնարավո՞ր չէ գոնե օգտագործել երկու անվանումներն էլ զուգահեռ՝ Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։
Հաճախ միջազգային մեդիայի ներկայացուցիչներն են Լեռնային Ղարաբաղին զուգահեռ օգտագործում Արցախ անվանումը՝ հարգանք դրսևորելով տեղացիների նկատմամբ, որովհետև միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների ոչ նյութական ժառանգություն»,- գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Այսօր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.