ՀԵՏևԵԼՈՎ ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ՝ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ․ Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը ցավակցել է անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ․
«Ցավով տեղեկացա աշխարհահռչակ գիտնական, պատմաբան, մեր ժողովրդի արժանի զավակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան մասին: Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ նա իր ողջ կյանքը նվիրել էր հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրելու և այն աշխարհին ներկայացնելու գործին: Հսկայական է նրա ներդրումը հայ ժողովրդի պատմության և հայագիտական հետազոտությունների ոլորտներում:
Ապրելով հայրենիքից հեռու, մեծ ճանաչում ունենալով ամերիկյան գիտակրթական ասպարեզում՝ Ռիչարդ Հովհաննիսյանը սերտորեն կապված էր հայրենիքի հետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ էր և իր կապերով ու գործունեությամբ մեծապես նպաստում էր Հայաստանում պատմագիտության զարգացմանը:
«Պատմությունը կարող է մեռնել, եթե մոռացվի», - մի անգամ ասել էր Ռիչարդ Հովհաննիսյանն ու որպեսզի դա թույլ չտար՝ դարձել մի շարք կոթողային աշխատությունների, այդ թվում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության քառահատորյակի հեղինակը:
Ափսոսում եմ, որ հայաստանցի երիտասարդ պատմաբաններն ու գիտնականները նրա դասախոսություններն ունկնդրելու հնարավորություն չեն ունեցել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չենք կարողացել լիարժեք օգտագործել Սփյուռքի հսկայական ներուժը:
Նրա նման գիտնականներն են կենդանի պահել մեր պատմությունը, այն փոխանցել սերունդներին: Ու մենք էլ հետևելով նրա օրինակին՝ պետք է շարունակենք սերունդներին փոխանցել մեր ժողովրդի պատմությունը, այդ թվում՝ Արցախյան շարժման պատմությունը, որովհետև մեր հերոսների սխրանքը մեզ ուժ է տալիս:
Ռիչարդ Հովհաննիսյանը հայկական խորը արմատներ ուներ, և իր զավակներին էլ դաստիարակել է որպես իսկական հայրենասերների: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա զավակներին, թոռներին, մերձավորներին ու գիտական հանրության ներկայացուցիչներին»,- նշված է Ռուբեն Վարդանյանի ցավակցական ուղերձում։
Այսօր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).