Последние новости

ՌԴ ՊՆ. Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում

ԼՂ Շուշիի շրջանում այսօր արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Նշենք, որ այսօ Ադրբեջանի ՊՆ–ն շարունակել է ապատեղեկատվություն տարածել։ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 13-ին` ժամը 11:15-ին և ժամը 14։10֊ին, ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ