Последние новости

Anglo Asian Mining-ը կտրուկ նվազեցրել է ոսկու և արծաթի արդյունահանումն Ադրբեջանում

Բրիտանական Anglo Asian Mining PLC ընկերությունը, որը զբաղվում է Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ, հրապարակել է 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալները։ Ինչպես հաղորդում է АПА-ն՝ արդյունահանվել է 23391 ունցիա (մետաղների գների հիման վրա) թանկարժեք մետաղներ, ինչը 18,6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2022թ. առաջին կիսամյակում այս ցուցանիշը կազմել է 28722 ունցիա)։

Տարվա երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս) ստացվել է ընդհանուր արտադրության 12422 ունցիա:

Anglo Asian-ը, որն ավելի շատ կենտրոնացած է պղնձի արտադրության վրա, 2023 թվականի առաջին կիսամյակում արտադրել է 1860 տոննա պղինձ, այսինքն՝ պղնձի արտադրությունն աճել է 42%-ով։ Իսկ հանքարդյունաբերական ընկերության ոսկու արդյունահանումը շարունակում է նվազել։ Այսպիսով, եթե 2022 թվականին ընկերությունն արդյունահանել է 20,906 ունցիա ոսկի, ապա այս տարվա առաջին կիսամյակում արտադրությունը նվազել է մինչև 14,608 ունցիա, այսինքն՝ նվազել 30,1%-ով։ Նշենք, որ բորսաներում ոսկու սփոթ գինն ունցիայի դիմաց 1960 դոլար է:

2023 թվականի առաջին կիսամյակում ընկերությունն արդյունահանել է 44,576 ունցիա արծաթ (2022 թվականի առաջին կիսամյակում՝ 99,548 ունցիա), ինչը նշանակում է 2,2 անգամ նվազում։

Anglo-Asian Mining-ն Ադրբեջանում հանքարդյունաբերությամբ է զբաղվում 1997 թվականի օգոստոսի 21-ին ստորագրված PSA-ի (Production Sharing Agreement) շրջանակներում։ Պայմանագրում Ադրբեջանի մասնաբաժինը կազմում է 51%, Anglo-Asian Mining Plc-ի մասնաբաժինը՝ - 49%:

Ընկերության անունը վերջերս շոշափվեց Սոյուդլու գյուղի Գադաբայի հանքավայրից ոսկի արդյունահանող և վերամշակող ձեռնարկության կեղտաջրերի երկրորդ աղբավայր ստեղծելու դեմ բողոքի ակցիաների կապակցությամբ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ