Մոդեստ ԿՈԼԵՐՈՎ․ ԱԼԻԵՎԸ ԲԱՑ ՉԻ ԹՈՂՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՆՎԱՍՏԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ղարաբաղի հարցում Ռուսաստանին ճնշելու Էրդողանի փորձերն ակնհայտ են։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։
Նրա խոսքով՝ Էրդողանը Ղարաբաղից ռուս խաղաղապահներին վտարելու հարցում արդեն գլխավոր կողմը չէ:
Նա կարծում է, որ ռուս խաղաղապահների և, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար գլխավոր վտանգը գալիս է Ադրբեջանից և Հայաստանից:
«Փաշինյանի խաղաղասիրության տեմպն ավելորդ է դարձնում ռուս խաղաղապահների ներկայությունը»,-նշեց Կոլերովը։
Ռուս խաղաղապահների հեռանալը նա աղետ է անվանել։ Հավանականությունը, որ ռուս խաղաղապահները կլքեն Լեռնային Ղարաբաղը, նրա գնահատմամբ, շատ մեծ է:
«Հնարավոր է՝ որոշակի անցումային շրջան հաստատվի, բայց դա կնշանակի Ղարաբաղի հայ բնակչության անհապաղ տարհանում»,-ասաց նա։
Կոլերովը վստահ է, որ Թուրքիայի այսօրվա դիրքորոշումը համաձայնեցված Է Ադրբեջանի հետ:
«Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու բանաձևը, որն առաջ է քաշել Փաշինյանը, արդեն արտասանվել է, նոր բան չի լինի։
Մենք չէինք կարող ենթադրել, որ երբ սկսվի մեր պայքարն Ուկրաինայի համար, մենք բավարար քաղաքական ուժեր չենք ունենա Ղարաբաղում իրավիճակը սառեցնելու համար»,-նշեց պատմաբանը:
Ուկրաինայում գործող ռազմական գործողությունում Ադրբեջանը, նրա կարծիքով, ուղղակիորեն թշնամանում է Ռուսաստանի հետ։
«Չեմ կարծում, որ Ալիևը, որն այս հարցում գտնվում է բոլոր ժամանակների լավագույն վիճակում, բաց կթողնի Ռուսաստանին ևս մեկ անգամ նվաստացնելու հնարավորությունը»,-եզրափակեց Կոլերովը։
Հայկ Սահակյան, News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:43
Правозащитники требуют от Азербайджана освободить всех армянских заключённых, находящихся в его тюрьмах, в том числе бывшего министра правительства Нагорного Карабаха Рубена Варданяна. С призывом вмешаться в ситуацию обратился к президенту США Дональду Трампу сын Варданяна Давид.
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.
-
2025-06-18 09:32
Российский предприниматель, глава ГК "Ташир" Самвел Карапетян, сам покинул свой дом в Ереване и сел в полицейскую машину, передает корреспондент Sputnik Армения.
-
2025-06-18 09:30
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху провел телефонный разговор с президентом США Дональдом Трампом, сообщил The Times of Israel израильский чиновник.