Արցախի պետնախարարը ներկայացրեց գործողությունների պլանը
Արցախում հանրահավաքի մասնակիցները հայտարարել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով ամենօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանրահավաքում ասաց, որ այսօր նրանք կուղևորվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ, որտեղ կբարձրաձայնեն իրենց պահանջը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին իրական և օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել միջազգային կառույցներին։
«Դրանից հետո բոլորս միասին գնում ենք Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայր, որտեղ մեզ արդեն պատրաստվում են դիմավորել Ասկերանի շրջանի մեր հայրենակիցները։ Պետք է նաև ռուս խաղաղապահներին ներկայացվեն Արցախը ապաշրջափակելու և հումանիտար ճգնաժամը դադարեցնելու պահանջ-խնդրանքները»,- ասաց նա։
Ներսիսյանը նշեց, որ դրանից հետո հանրահավաքը գրեթե ամեն օր շարունակվելու է Վերածննդի հրապարակում։ Հանրահավաքներում, նրա խոսքով, կներկայացնեն օրվա հումանիտար իրավիճակը, հումանիտար ճգնաժամի խորացող խնդիրներն ու հետևանքները։
«Այս գործընթացը ապաքաղաքական է, մեր հետագա գործողությունները լինելու են խստագույնս կազմակերպված և համակարգված, մենք թույլ չենք տա, որ այս համաժողովրդական շարժումը քաղաքականացվի կամ օգտագործվի որևէ մեկի անձնական կամ քաղաքական շահերը սպասարկելու համար»,- նշեց նա։
Newsarmenia.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 09:16
Огосударствление "Электросетей Армении" повлечет за собой или большие компенсации, или иски в международный арбитраж. Об этом заявил Sputnik Армения адвокат Роберт Айрапетян, комментируя заявления премьер-министра Армении Никола Пашиняна о соответствующем проекте.
-
2025-06-25 06:20
Согласно оценке разведки США, изложенной четырьмя осведомленными источниками, военные удары США по трем ядерным объектам Ирана в прошлые выходные не уничтожили основные компоненты ядерной программы страны и, вероятно, лишь отбросили ее на несколько месяцев назад. Об этом сообщает CNN.
-
2025-06-25 06:16
Израиль не смог достичь своих целей, нанеся удары по ядерным объектам Ирана, Тель-Авив заплатил высокую цену за это. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в своем письменном обращении к жителям исламской республики.
-
2025-06-25 06:13
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в телефонном разговоре с министром иностранных дел Китайской Народной Республики Ван И обсудил последние региональные события после «агрессии сионистского режима» и США против Ирана.