Տեր Ներսես․ Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը
Ժամանակ առ ժամանակ մեր հսկայական հայրենիքից հատվածներ ենք կորցրել՝ մեր համար նվիրական հայրենիքի մասեր․ որոշ մասը կորցրել ենք ծանր պայքարի մեջ, բայց երբեմն նաև զիջել ենք՝ ինչ-որ առումով հուսալով, որ մեզ հանգիստ կթողնեն մեզ, վերջապես խաղաղություն կունենանք։ Եվ հետո մեր կորցրած պատմական հայրենիքի տեղանուններով իբրև ինքասփոփանք խանութներ, փողոցներ ենք անվանակոչել։ Սա ինքնախաբեություն է, քանի որ ահա այսօր փորձում են Արցախը նույնպես արժանացնել այդ ճակատագրին։ Արցախի Վերածննդի հրապարակում մեկնարկած անժամկետ համաժողովրդական շարժմանն ունեցած իր ելույթում այդ մասին ասաց Շոշկավանքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը։
«Ոչ մի բան չի կարող փոխարինել մեր հայրենիքին, ինչպես որ վաղը ոչ մի բան չի կարող փոխարիել Սյունիքին, Տավուշին, Երևանին ու վերջապես Հայաստանին։ Այսօր վերջապես պիտի հասկանանք, որ մեր թշնամու համար ոչ մի նշանակություն չունեն մեր քաղաքական նախասիրությունները, կուսակցական պատկանելությունը, կրոնական հայացքները։ Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը։
Սուրբ գիրքն ասում է՝ ամեն ինչ ունի իր ժամանակը։ Այսօր ժամանակն է վերջապես հասկանալու այս իրողությունը։ Եվ ժամանակն է, որ այս իրողության շուրջ վերջապես կարողանանք համախմբվել, եթե որևէ այլ բան, գաղափարախոսություն, արժեք մեզ չի կարողանում համախմբել։ ժամանակն է, որ վերջապես սկսենք լսել իրար, հասկանալ, ներել և շեշտադրումները դնենք մեր նմանությունների, ոչ թե տարբերությունների վրա։ ժամանակն է վերջապես, որ Աստծո՝ մեզ պարզված ողորմության ձեռք բռնենք։ Աստծո ողորմությունն է, որ մեզ պահում է»,-ասաց Տեր Ներսեսը՝ հավելելով՝ անհույս վիճակներ չկար, երբ ազգը համախումբ է՝ հույսը դրած բացառապես իր ու Աստծո վրա։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.