Երևանում մի խումբ քաղաքացիներ ԿԽՄԿ-ից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել ԼՂ մուտք գործելու համար
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ԿԽՄԿ-ից գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար և կանխել վերահաս հումանիտար աղետը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի կազմակերպիչ Ալվարդ Զաքարյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ ակցիային և պահանջել ԿԽՄԿ-ից գործի դնել բոլոր լծակները՝ Արցախի 120 հազար հայությանը վերահաս ողբերգությունից փրկելու համար։ Նա նշեց, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն է, որը ներկայացված է Արցախի Հանրապետությունում, այդ իսկ պատճառով հավաքվել են ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ներկայացնելու իրենց պահանջը։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հրաժարվում է գնալ Արցախ և հումանիտար օգնություն հասցնել։ Ինչ կատարվում է Արցախում՝ ցեղասպանություն է։ Շուտով բոլոր մանուկները այլևս ուտելու բան չեն ունենա։ Մենք չենք կարող ուղղակի լռել ու տեսնել, թե ինչպես են մեր ծնողները, քույրերը, բարեկամներն ու ընկերները այնտեղ սովամահ լինում։ Այս պատասխանատվությունը կրում է նաև Կարմիր խաչը»,- ասաց Զաքարյանը։
Բողոքի ակցիայի մյուս մասնակից Սասուն Գաբրիելյանը իր հերթին նշեց, որ շատ քիչ ժամանակ է մնացել, որովհետև 10 օրից հետո Արցախում այլևս ուտելիք չի մնալու և մարդիկ սովի են մատնվելու։
«Խնդրում ենք ամբողջ աշխարհի հայությանը միանալ և կանխել վերահաս հումանիտար աղետը։ Արցախում ապրող 120 հազար հայ սովի է մատնված, խանութներում ուտելիք չկա, մարդիկ արդեն հիասթափվել են և չեն հավատում ապագային։ Հիմա մենք պետք է բոլորս միանանք մի հարցի շուրջ և պահանջենք բացել Լաչինի միջանցքը և հումանիտար օգնություն ուղարկել Արցախին»,- ընդգծեց Գաբրիելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.