Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
ՌԴ զինված ուժերն առաջիկայում կմասնակցեն Չինաստանի կազմակերպած «Հյուսիս. փոխգործակցություն-2023» զորավարժություններին, որը կանցկացվի Ճապոնական ծովում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարությանը։
«Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ ռուսական բանակը մոտ ժամանակներս ռազմածովային նավատորմ և օդուժ կուղարկի՝ մասնակցելու «Հյուսիս. փոխգործակցություն-2023» զորավարժություններին, որը կազմակերպվել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական հրամանատարության հյուսիսային գոտու կողմից»,–ասված է հաղորդագրությունում։
Չինաստանի պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ զորավարժությունների թեման կլինի «Ռազմավարական ծովային ուղիների անվտանգության պահպանումը», իսկ նպատակը` Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միջև ռազմավարական փոխգործակցության մակարդակի բարձրացումը, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը համատեղ պահպանելու, ինչպես նաև անվտանգության ոլորտում տարբեր մարտահրավերներին արձագանքելու ունակության ամրապնդումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.