Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՄԵՆԱՄԵՂԱՎՈՐԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ՈՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս իրավիճակում, որ մենք գտնվում ենք, համազգային շարժման ղեկավարը պետ է լինի մեր ղեկավարը՝ նախագահը և գլխավոր ղեկավարը և ուղիղ խոսի ժողովրդի հետ՝ որպես առաջին դեմք: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Դուք պետք է վերականգնեք կապը ժողովրդի հետ, դա դժվար է, ես գիտեմ, բայց դա շատ կարևոր է, որովհետև եթե մենք խոսում ենք, որ սա կազմակերպված է եղել պետության կողմից, դուք եք պետության ղեկավարը, և ուրիշ ձև չի կարող լինել: Ես գիտեմ, որ դուք չեք ուզում խոսել հրապարակից այս պատերազմից հետո, բայց մենք եկել ենք արդեն այն իրավիճակին, որ ձեր ուղիղ կապը ժողովրդի հետ շատ կարևոր է: Երկրորդը՝ մենք ճիշտ պահանջներ ենք դրել և ռուս խաղաղապահների դիմաց և Կարմիր Խաչի և միջազգային տարբեր կազմակերպությունների, բայց մենք չենք խոսել ամենակարևոր կողմի մասին, որն ամենամեղավորն է այս իրավիճակում ստեղծված՝ դա ՀՀ իշխանությունն է և վարչապետը, որն ընդունել է Արցախն Ադրբեջանի կազմում և ստեղծել այս ողջ իրավիճակը և ստեղծել լուրջ խնդիրներ և բոլորի առջև: Դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, դա բերելու է մեծ քանակի դժվարությունների մեզ համար»,- ասաց նա:
Վարդանյանը ասաց, որ երեկվա հանրահավաքին չհնչեց այն կոչը, որ Հայաստանում պետք է մասնակցել «Հայաքվե» նախաձեռնությանը, այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Արցախին:
Նախկին պետնախարարը ընդգծեց, որ Արցախում պետք է իմանան՝ ինչ է բանակցվում Հայաստանի կողմից, նաև պետք է ունենալ մասնագետներ, որոնք հմուտ են բանակցային գործընթացում:
Մանրամասները՝ տեսանյութում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.