Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԵՍ ԻՐԵՆՑ ՍՐԲԱԳՐԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ
Միջազգային դերակատարները` յուրաքանչյուրն իր ձևով ու «շուստրիությամբ», փորձում են նախապես իրենց սրբագրել արցախյան ողբերգությունից, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հավաքական արևմուտքը ցույց է տալիս, թե մեծ ջանքեր է գործադրում Արցախի հարցի հանգուցալուծման համար, իսկ իրականում Արցախի համար խաղաղ ադրբեջանացում է ապահովում, ռուսներն ասում էին, թե մենք հայկական Արցախ էինք առաջարկում, բայց հայաստանյան իշխանությունը ամեն գնով հանձնում է:
Այն, որ հայաստանյան իշխանությունը թուրքական օրակարգեր է սպասարկում, հանրության մեծամասնությունը կասկած չունի, սակայն միջազգային դերակատարները պետք է գիտակցեն, որ իրենց այս քաղաքականությունը բերելու է նրանցից ոմանց ռեգիոնալ վախճանին:
Եթե ՌԴ-ից ուզում են համոզել, որ իրենց մոտ չի ստացվում զուտ այն պատճառով, որ հայաստանյան իշխանությունը չի ուզում, ապա ակնհայտ է, որ ՌԴ-ն իր ազդեցության տարածաշրջաններում միայն կոնկրետ երկրների ցանկություններով չի առաջնորդվում:
Ի վերջո, ռուս զինվորներն Արցախում են ու նրանց աչքի առաջ ոչ միայն թաղվում է ռուսական միջնորդական առաքելությունը, այլև ճանապարհ է հարթվում ՌԴ-ի` տարածաշրջանից դուրս հրելու գործընթացին:
Դեռ չեմ խոսում ադրբեջանցիների` Ռուսաստանին արժեզրկելու, վարկաբեկելու և ծաղրելու վարքագծի մասին:
Ու որքան էլ ուկրաինական ճակատն առաջնային է ռուսների համար, պետք է գիտակցել, որ կան բաներ, որ հետո արդեն ուշ է լինելու, որովհետև գնացքն արդեն շարժվում է», - գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 14:09
Трагическим инцидентом завершилась прогулка на квадроцикле в курортном Цахкадзоре (Котайкская область Армении), сообщает сайт криминальных новостей shamshyan.com.
-
2025-05-24 14:08
Министерство иностранных дел Армении с 26 по 27 мая проведет второй международный форум «Ереванский диалог», в котором примут участие иностранные политики, а также представители научных кругов, гражданского общества и частного сектора. Дискуссии будут проходить под общим девизом «Навигация в условиях неопределённости».
-
2025-05-24 14:02
Вооруженные силы России нанесли групповой удар высокоточным оружием по предприятию ВПК Украины, сообщает Минобороны РФ.
-
2025-05-24 13:56
«Я сейчас очень боюсь, что внеочередными или даже очередными выборами в Национальное Собрание в 2026 года Пашинян и стоящие за ним силы заставят народ легитимизировать так называемый мирный договор», – заявил политолог, руководитель аналитического центра «Восканапат» Грант Мелик-Шахназарян в эфире программы «Есть вопросы» на Aysor.am.