Ավստրիայի արտգործնախարար․ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անմիջապես դադարեցվի
Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անմիջապես դադարեցվի։ Այս մասին Վիեննայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում այսօր՝ հուլիսի 18–ին, ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։
«Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Ճիշտ է, ԵՄ–ում շատերի ուշադրության կենտրոնում այժմ Ուկրաինան է, սակայն չպետք է անտեսենք ԵՄ հարևանության մյուս տարածաշրջանները, որոնցից մեկը Հարավային Կովկասն է։ Ես շատ շնորհակալ եմ ԵՄ–ին՝ այս հարցում ներգրավվածությանն ամուր հանձնառության համար, և կարծում եմ՝ կողմերը դանդաղ, բայց ճիշտ ուղղությամբ են շարժվում, որը, հուսով եմ, մի օր կբերի կայուն խաղաղության համաձայնության»,– ասել է Շալենբերգը՝ ընդգծելով, որ դեռևս շատ բաց հարցեր կան քննարկելու, որոնցից են պահվող անձանց ազատ արձակումը, տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան։
Շալենբերգը առանձնահատուկ նշել է, որ խիստ մտահոգիչ է Լաչինի միջանցքի շրջափակումը։
«Շրջափակումը պետք է անմիջապես դադարեցվի։ Սա Ավստրիայի դիրքորոշումն է»,– ասել է նա։
Ավստրիայի արտգործնախարարի խոսքով՝ իրենք քննարկել են նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը, և ինքը ևս մեկ անգամ առաջարկել է, որ երկու երկրների ներկայացուցիչները անհրաժեշտության դեպքում կարող են հանդիպել Վիեննայում։
«Մենք նաև խոսեցինք ԵԱՀԿ–ի մասին, որը կարևոր հարթակ է և տարածաշրջանային կազմակերպություն, որը միավորում է բոլոր խաղացողներին, բարդ կազմակերպություն է, քանի որ դրա ներսում տարաձայնություններ են լինում, սակայն այն անհրաժեշտ է լինելու ապագայում Հարավային Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա խնդիրների կարգավորման համար։ Կարծում եմ՝ մենք համամիտ ենք այս կառույցը պահպանելու անհրաժեշտության հարցում»,– ասել է Շալենբերգը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: