Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՏԻԿԻ՛Ն ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆԱ՛Ք, ՈՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի անվտանգության և զարգացման ճակատի համակարգող Ռուբեն Վարդանյանը չի կարծում, թե Արցախի ապաշրջափակման դեպքում հնարավոր է՝ մարդիկ զանգվածաբար արտագաղթեն Արցախից։ Alpha News-ի ուղիղ եթերում նա հայտարարել է, որ ՀՀ վարչապետի տիկնոջ ցանկությունը չի իրականանալու։
Անդրադառնալով անվտանգության նկատառումներից ելնելով Արցախից հնարավոր արտագաղթի ռիսկերի վերաբերյալ հարցին, Վարդանյանը, նախ շեշտել է․ «Վստահ եմ, որ եթե մեր ներսում լինի միասնություն, կամք, ոգի ու մենք աշխարհին հստակ ցույց տանք, որ մինչև վերջ պայքարելու ենք, շատ մարդիկ, որոնք հիմա մտածում են դուրս գալու մասին, մնալու են Արցախում»։
Նրա խոսքով՝ հասկանալի է, որ տարբեր իրավիճակներում մարդիկ կարող են տարբեր որոշումներ կայացնել, բայց արցախցիների մեծամասնությունը ապրելու հնարավորություն տեսնում է միայն Արցախում, և ոչ թե այլ վայրում։
«Այդ որոշումը՝ նորից դառնալ փախստական, որը ցույց տվեց Հայաստանի վարչապետի կինը՝ բոլորիս ցույց տալով Էյնշտեյնի գիրքը, չի՛ իրականանալու։ Հույս չունենա՛ք, տիկի՛ն Հակոբյան, թե Ձեր ուզածը, որ արցախցիները դառնալու են փախստական, իրականանալու է։ Մենք փախստական չե՛նք դառնալու, մենք ապրելո՛ւ ենք մեր հողի վրա»,- շեշտել է Ռուբեն Վարդանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.