«Հրապարակ»․ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓԱԿԱԳԾԵՐ ՉԻ ԲԱՑԵԼ․ ՈՒՐԻՇ ԱԿՑԻԱՆԵՐ ԷԼ ԵՆ ՄՏԱԾԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի գիշերը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հայտարարեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց է սկսում։
«Սա լրացուցիչ ճիգ է՝ միջազգային ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը՝ պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»,- ասաց նա ու հավելեց՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, ապա դրանից հետո կդիմեն ավելի կոշտ գործողությունների, թե ինչպիսի, չմանրամասնեց։
Նախագահի տեսաուղերձից հետո խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի մոտ շտապ խորհրդակցություն է հրավիրվել՝ բոլոր խմբակցությունների ղեկավարների և որոշ պատգամավորների մասնակցությամբ, իսկ արդեն կեսգիշերն անց՝ ժամը 1-ի սահմաններում, բոլորով այցելել են հրապարակում նստացույց անող Արայիկ Հարությունյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչու է նա ակնկալում, որ կարող է այդ քայլով շարժել աշխարհի գութը։ Հարությունյանն ասել է, որ այլ ճանապարհ չկա, բոլորին նամակներ է գրել` արձագանք չկա, իրավիճակը բարդ է, ուստի այս ճանապարհով է որոշել ուշադրություն գրավել։ Ընդդիմադիրներն ակնարկել են, որ նախևառաջ ՀՀ իշխանություններից է պետք պահանջել։
Նախագահը նշել է, որ իր տեսաուղերձում հստակ ասվում է, որ նաև ՀՀ իշխանություններին է այս քայլն ուղղված։ Հետաքրքրվել են՝ ի՞նչ հետագա կոշտ միջոցների մասին է ակնարկել նախագահը, սակայն Հարությունյանը փակագծեր չի բացել՝ նշելով միայն, որ ուրիշ ակցիաներ էլ են մտածել, սկզբի համար` գուցե հացադուլ և այլն։ ԱԺ նախագահը ևս միացել է նստացույցին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:31
Временно назначенный управляющий «Электросетей Армении» Романос Петросян начал пересмотр кадрового состава компании, сообщает газета «Жоховурд».
-
2025-07-30 11:29
Проверки, связанные с визой, не прекращаются также после ее выдачи, и в случае нарушения закона она может быть аннулирована. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе посольства США в Армении.
-
2025-07-30 11:25
На Камчатке произошло мощное землетрясение, сообщается о нескольких пострадавших.
-
2025-07-30 11:24
Сегодня, 30 июля, Ереванский уголовный суд первой инстанции общей юрисдикции огласил решение по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа премьер-министра Никола Пашиняна.