Մարուքյան. Ադրբեջանը ԼՂ-ի հայերին ինտեգրելու ծրագիր չունի
Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ անգամ ապահովելու այն նարատիվները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առաջ։ Այս մասին իր «Twitter»–ի էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ չնայած Ադրբեջանը հայտարարել է, որ ցանկանում է ինտեգրել Լեռնային Ղարաբաղի հայերին և որ նրանք իր քաղաքացիներն են, բայց շարունակում է սպանել նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, ապա ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները։
«Հետևաբար Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի։ Ավելին, շուրջ 7 ամիս դադարեցրել է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, արդեն արձանագրվել են սովի պատճառով երեխաների մահանալու դեպքեր»,– գրել է նա։
Մարուքյանը նշում է, որ այս քայլերով Ադրբեջանը կատարում է միջազգային քրեական հանցագործություն՝ ցույց տալով, որ վստահություն ստեղծելու միջոցներ չի ձեռնարկում։ «Դա ցույց է տալիս, որ իրականացվող քաղաքականությունը կոչված է ոչ թե հայ ժողովրդին ինտեգրելու, այլ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու՝ ի վերջո թողնելով մի կտոր հող առանց ժողովրդի»,–գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան։
Դիմելով միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարական ինստիտուտներին` Մարուքյանն ասում է, որ նրանք կա՛մ պետք է ընդունեն, որ իրենք կիսում են Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերի, այդ թվում՝ 30.000 երեխաների սովի մատնելու, սպանությունների և էթնիկ զտումների քաղաքականությունը, կա՛մ պետք է հստակ քայլեր ձեռնարկեն միջազգային հանրության միջամտության տեսքով՝ դադարեցնելու մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունները։
Մարուքյանն իր խոսքն ավարտում է`նշելով, որ հակառակ դեպքում 21-րդ դարը նշանավորվելու է մարդու իրավունքների ևս մեկ զանգվածային ոտնահարմամբ, ավելի կոնկրետ՝ միջազգային քրեական հանցագործությամբ, որը դեռ հնարավոր է կանխել միջազգային հանրության միջամտությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-24 05:43
Сын бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатур Баласанян, ответил на заявление Вардана Гукасяна о Черной крепости.
-
2025-05-24 05:37
В Баку прошло еще одно заседание в рамках «суда» против удерживаемых в Азербайджане армянских пленных. Как сообщили местные СМИ, бывший президент Арцаха Араик Арутюнян, отвечая на вопросы в ходе заседания, сообщил о своем участии во встрече руководства Арцаха с властями Армении в июне 2020 года.
-
2025-05-24 05:33
Армения и Азербайджан взаимно поддержали проведение саммитов Европейского политического сообщества (ЕПС) в двух странах, сообщил премьер-министр Армении Никол Пашинян.