Последние новости

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ղրըղզստանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ղրըղզստանի դեմ՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում Ռուսաստանին ենթադրյալ օգնության համար, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները։

Թերթի զրուցակիցների խոսքով՝ Բիշքեկի նկատմամբ սահմանափակող միջոցները կարող են կիրառվել արդեն հուլիսին։ Թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը, աղբյուրները չեն հստակեցրել, բայց հիշեցրել են, որ ավելի վաղ նման դեպքերում պատժամիջոցներ են կիրառվել։

Ուկրաինա ռուսական զինված ներխուժումից և դրան հաջորդած պատժամիջոցներից հետո Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է, նշում է թերթը։

ԱՄՆ-ում Ղրղըզստանի դեսպանատունը հավաստիացրել է, որ Բիշքեկը խստորեն հավատարիմ է ապօրինի առևտրի դեմ պայքարին:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ