Միայն Հայաստանի հետ պետք է լինի մեր կապը․ Արցախում մեկնաբանել են Ասկերան-Աղդամ ճանապարհը փակելու քայլը
Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը․ նպատակն է ցույց տալ, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։
Ակնայի (Աղդամ) ճանապարհով Արցախին օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին վերջերս խոսում են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես դրա մասին խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ աշխատանքային մի շարք հանդիպումների ընթացքում։ Այդ ճանապարահն օգտագործելու հնարավորության մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի Անվտանգության զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանն անդրադարձել է շարժման երիտասարդական թևի և մի խումբ արցախցիների կողմից հուլիսի 18-ին Ասկերան-Ակնա ճանապարհն արգելափակելու բողոքի ակցիային:
«Մենք հստակ նշել ենք որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ․ Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Հայաստանի հետ։ Մեր հիմնական պահանջների մեջ առաջնային է մնում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը»,-ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ ստեղծված հումանիտար աղետի պայմաններում որպես կարճաժամկետ և հրատապ լուծում պահանջում են հումանիտար օդային միջանցքի տրամադրում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 18:02
Великобритания и Европейский союз достигли соглашения по сделке, которая будет регулировать их торговые отношения с учетом выхода Великобритании из состава ЕС в 2020 году.
-
2025-05-19 18:01
В Национальный центр кризисного управления 19 апреля в 16:02 поступил звонок о том, что на улице Сильвы Капутикян города Ереван столкнулись автомобили.
-
2025-05-19 17:55
Вице-президент США Дж. Д. Вэнс отменил визит в Израиль из-за эскалации израильских военных операций в секторе Газа. Как передает Арменпресс, об этом сообщила новостная платформа Axios со ссылкой на высокопоставленного чиновника США.
-
2025-05-19 17:54
Армянские школьницы удостоились 4 бронзовых медалей на международной открытой олимпиаде по биологии, которая проходила 10-17 мая в образовательном центре «Сириус» в Сочи, сообщает пресс-служба Министерства образования, науки, культуры и спорта РА.