Последние новости

ՀԱՀ-ում հաստատում են՝ Պուտինը «փոխադարձ համաձայնությամբ» չի մասնակցի ԲՐԻԿՍ գագաթնաժողովին

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «փոխադարձ համաձայնությամբ» չի մասնակցի հանրապետությունում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։ Տեղեկությունը հաղորդում է Reuters գործակալությունը:

Հարավաֆրիկյան առաջնորդի գրասենյակի տվյալներով՝ գագաթնաժողովում Ռուսաստանը կներկայացնի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսայի գրասենյակի կայքին։

ԲՐԻԿՍ գագաթնաժողովը տեղի կունենա Յոհանեսբուրգում՝ Sandton միջազգային համաժողովների կենտրոնում՝ օգոստոսի 22-24-ին, առկա ձևաչափով։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ