Գուրգեն Ներսիսյան․ Մենք գտնվում ենք աղետի մեջ, բայց երբեք չենք հանձնվելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումանիտար վիճակը Արցախու աղետալի է դառնում ժամ առ ժամ, որովհետև արդեն մեկ ամիս լիկատար շրջափակման մեջ ենք և անգամ հումանիտար ճանապարհով որևէ բեռ չի մտնում Արցախ: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Թեև գյուղական համայնքներում կա որոշակի բանջարեղեն, որը փորձում էինք Ստեփանակերտ տեղափոխելով ապահովել բնակչության կարիքները, բայց հիմա վառելիքի պակասով պայմանավորված այս հարցում էլ ունենք լրջագույնս խնդիրներ: Գյուղատնտեսական աշխատանքներն են դադարեցվածև հնարավոր չէ շարունակել: Մենք անգամ հացը խանութներ հասցնելու խնդիր ունենք և բնակչությունը ստիպված է մեծ հերթերի միջով անցնել, որ գոնե փռերից կարողանան հաց ձեռք բերել»,-ասաց նա:
Հարցին, թե առկա պաշարներով դեռ որքան հնարավոր կլինի դիմակայել այս իրավիճակում, պետնախարարը պատասխանեց. «Մենք արդեն հատել ենք բոլոր կարմիր գծերը և հիմա մենք բարձրաձայնում ենք ծայրահեղ ծանր վիճակի մասին, աղետալի վիճակի մասին: Մենք հիմա ոչ թե դիմադրում ենք, այլ գտնվում ենք աղետի մեջ: Մարդիկ ընտանիքի անդամներին նվազագույն սննուդնով ապահովելու խնդրի առաջ է կանգնած:
Իհարկե, արցախցին ամենածանր պայմաններում էլ երբեք չի հանձվելու, բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է այս տառապանքների միջով անցնեն: Այս պահից սկսած ստեղծված խնդիրները ուղիղ սպառնալիք են մարդկային կյանքին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.