Գուրգեն Ներսիսյան․ Ադրբեջանի հետ քննարկումներում Հայաստանը միայն մեկ անելիք ունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի նախագահը, Արցախի ԱԺ-ն բազմիցս արձագանքել են Հայաստանից արվող այդպիսի հայտարարություններին և հրապարակայնորեն ներկայացնել մեր դիրքորոշումը. Ես ընդհանրապես, այն համոզմունքն ունեմ, որ Ադրբեջանի հետ քննարկումներում Հայաստանը միայն մեկ անելիք ունի՝ ներկայացնելու այն հազարավոր փաստերը, որոնք անհնարին են դարձնում Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում:
«Վերջերս հարցում էր կազմակերպվել Ադրբջանում, թե եթե Ստեփանակերտում երեխա տեսնեն ոչ ադրբեջաներեն խոսելիս, ինչ կանեն նրան: Պատասխանի տարբերակներն են՝ լեզուն կկտրեմ, ականջը կկտրեմ, կապտակեմ, դիտողություն կանեմ: Սրա մասին պետք է խոսի Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցություններում: Իսկ երբ խոսվում է Ադրբեջանի կազմում լինելու մասին, սա առաջացնում է արցախցիների զայրույթն ու պոռթկումը:
Մենք ո՞ւմ կազմում ենք ճանաչում Արցախը, մի պետության, որը 7 ամիս է տանջամա՞հ է անում 120 հազար ժողովրդին»,-ասաց նա:
Արցախի պետնախարարը դժգոհեց, որ Հայաստանի իշխանությունները պասիվ են Արցախում համաժողովրդական շարժման մասին բարձրաձայնելու հարցում. «Ամեն դեպքում մենք բամիզցս նշում ենք, որ մեր իրավունքներին, Արցախի ժողովրդին վերաբերող բոլոր քայլերն ու որոշումները, որոնք միջազգային հարթակներում մեր անունից կարող են որոշվել, առոչինչ են: Բոլոր դերակատարները պետք է հասկանան, որ ամենատարբեր հարթակներում ընդունված որոշումները պարտադրելն անընդունելի է: Արցախի ժողովուրդը չի նախատեսում համակերպվել մեզնից դուրս քննարկված և ընդունված որոշումների հետ»,-ընդգծեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.