Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետում ակտիվ աշխատանքներ են ընթանում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետում ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«ՀՀ կառավարության նիստերում մի շարք որոշումներ են ընդունվել Մարգարայի անցակետի կառուցման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։ Տարբեր փուլերի համար տարբեր գումարներ են հատկացվում։ Այժմ անցակետում ակտիվ աշխատանքներ են ընթանում»,– նշեց նա։
ՊԵԿ նախագահը չկարողացավ կոնկրետ ժամկետ նշել, սակայն ասաց, որ շուտով կավարտվեն աշխատանքները։
Թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը, Բադասյանը պատասխանեց, որ ինքն իրավասու չէ այդ հարցին պատասխանել. ՊԵԿ–ի պարտականությունն է ապահովել սահմանային անցակետի պատշաճ պայմանները, ինչը այժմ իրականացնում են։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։
Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։
Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և միահարկ պահեստ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.