Զախարովա․ Անկարան ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ
Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, և հենց այդ փաստաթղթի հիման վրա է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե 2025թ. ռուս խաղաղապահները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, և դա նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններով։
«Հենց այս փաստաթղթում են հստակ ուրվագծված ինչպես զորակազմի տարածաշրջանում գտնվելու ժամկետները, այնպես էլ հերթական հնգամյա շրջանի համար դրա հնարավոր երկարացման պարամետրերը։ Ռուս խաղաղապահները շարունակում են կարևոր կայունացնող դեր կատարել Լեռնային Ղարաբաղում։ Հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է, մարտական գործողություններ թույլ չտալը, հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունը տարածաշրջանում էլ ավելի է պահանջված։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը համապատասխանում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ ռեգիոնալների շահերին, ըստ իս՝ ներառյալ Թուրքիան։ Այս առնչությամբ մենք նշում ենք կարգավորված փոխգործակցությունը թուրք գործընկերների հետ Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում»,- նշել է Զախարովան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.
-
2025-06-28 15:35
Отец Нерсес Хананян отправляется в Святой Эчмиадзин. Об этом сообщили в епархии Армянской Апостольской Церкви города Симферополь.
-
2025-06-28 15:32
Персонал закрытого акционерного общества «Международная энергетическая корпорация» выразил свою безоговорочную поддержку владельцу компании – опытному бизнесмену, щедрому благотворителю и просто доброму человеку Самвелу Карапетяну.
-
2025-06-28 15:30
Министерство охраны природы Армении опровергло публикации о захоронении ядерных отходов из Франции в национальном парке "Дилижан".