Последние новости

Գերմանիայի ԱԳ նախարար․ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը փակուղի է մտել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը ոչ միայն դանդաղել է վերջին տարիներին , այլև մտել է խոր փակուղի։ Նա այս պնդումն արել է հինգշաբթի, լրագրողների համար, Բրյուսելում ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպումից առաջ։

«Մենք շատ հստակ կանոններ ունենք [ԵՄ-ին] միանալու գործընթացների հարցում»,-ասել է Բերբոքը։ «Եվ այն, որ միանալու հեռանկարները, գործընթացները և առաջընթացը վերջին տարիներին ոչ միայն մտել են փակուղի, այլև, ես կասեի՝ հայտնվել են սառեցված վիճակում, բացատրվում է նրանով, որ հիմնական գլուխները, որոնք անհրաժեշտ են այդ բանակցությունների համար՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ոչ միայն չեն իրականացվել, այլև հեռու են դրանից»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շփումները պահպանել Թուրքիայի հետ։ «Եվ այնուամենայնիվ, անհավանականորեն կարևոր է, որպեսզի մենք միշտ գտնվենք միմյանց հետ երկխոսության մեջ»,- նշել է Բերբոքը՝ ավելացնելով, որ «Թուրքիայի հետ հարևանությունը չափազանց կարևոր է»։

Վիլնյուսում ՆԱՏՕ գագաթաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԵՄ-ին անդամակցության բանակցային գործընթացն արագացնելու իր երկրի մտադրության մասին։ Թուրքիան պաշտոնապես փորձում է հասնել ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալ 2005 թվականից։ Ներկայում բաց են այսպես կոչված բանակցային դոսիեի 35 կետերից 16-ը։ Հիմնական գայթաքարը բանակցություններում կիպրոսյան խնդիրն է։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ