Բրյուսելը Բաքվին կոչ է անում ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով. ԵԱՀԿ Խորհրդի նիստում ԵՄ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԵՄ պատվիրակության մշտական ներկայացուցիչ Ռասա Օսրաուսկայտեն հերթական անգամ հնչեցրել է Բրյուսելի կոչն Ադրբեջանի իշխանություններին Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու մասին։ Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դիմումին ի պատասխան՝ նա նշել է.
«Եվրամիությունը ջերմորեն ողջունում է արտաքին գործերի նախարար Միրզոյանին Մշտական խորհրդում։
2023թ. հունվարին Վիեննա կատարած ձեր վերջին ուղևորության ժամանակվանից հետո մենք դարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և արդյունավետ բանակցությունների վկաները՝ շնորհիվ Եվրամիության ակտիվ մասնակցության և Ամերիկայի Միացյալ Նահանգների լրացուցիչ ջանքերի, ինչպես նաև չնայած տեղերում լարվածության տագնապալի աճին վերջին մի քանի ամիսների ընթացքում։
Անցած շաբաթ Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ վերջին եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը երկու ղեկավարներին կոչ է արել ձեռնարկել հետագա համարձակ քայլերը՝ հարաբերությունների կարգավորման ճանապարհին վճռական և անշրջելի առաջընթացի հասնելու համար։ Մասնավորապես, ԵՄ-ն ակնկալում է, որ ադրբեջանական կողմը կձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հստակ երաշխիքների տրամադրմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Բոլոր չլուծված հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման։
ԵՄ-ն քանիցս Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել լիովին ապահովել Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց տեղաշարժի վերականգնումը՝ Միջազգային դատարանի 2023թ. հուլիսի որոշմանը համապատասխան, ինչպես նաև էներգիայի անսահմանափակ մատակարարումները։ Տեղաշարժի ազատության այդ սահմանափակման խստացումն առաջ է բերում զգալի անհանգստություն տեղի բնակչության շրջանում։ ԵՄ-ն մտահոգ է պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների անբավարարության հումանիտար հետևանքներով՝ գործող սահմանափակումների պատճառով։ Ադրբեջանի իշխանությունների արգելքը ԿԽՄԿ-ի կողմից տարածաշրջան և այնտեղից բեռների փոխադրման հարցում անհանգստություն է առաջացնում։ Ներկա իրավիճակը լարվածություն է ստեղծում, որը հակասում է վստահության ամրապնդման այդքան անհրաժեշտ ջանքերին։
ԵՄ-ն նաև հիշեցնում է Հայաստանում ԵՄ առաքելության կարևորության մասին, որի նպատակն է այն պայմանների ստեղծմանն աջակցելը, որոնք կնպաստեն կարգավորման այն ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն։
Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս հայտարարել մեր վճռական աջակցությունը կայուն, դեմոկրատական, ինքնիշխան և բարգավաճ Հայաստանին։ Մենք ողջունում ենք Հայաստանի անփոփոխ հավատարմությունը բարեփոխումներին՝ մեր ընդհանուր արժեքներին համապատասխան, չնայած տարածաշրջանում անվտանգության բարդ պայմաններին։ Մենք կշարունակենք համատեղ աշխատանքը մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ամրապնդման ուղղությամբ, ներառյալ կարծիքների արտահայտման և ԶԼՄ-ների ազատությունը։ Այս առնչությամբ կցանկանայի հիշեցնել դատական իշխանության անկախության և արդյունավետության մշտական բարձրացման և կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը՝ պետական իսնտիտուտների հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացման նպատակով, ինչպես նաև խտրականության վերացումը։ ԵՄ-ն պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել Հայաստանին մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում։
Վերջում, նախարար Միրզոյան, թույլ տվեք մեկ անգամ ևս հայտարարել Հայաստանին, նրա քաղաքացիներին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը ԵՄ անփոփոխ աջակցության մասին։ ԵՄ-ն պատրաստ է իր ավանդը ներդնել վստահության ամրապնդման և տարածաշրջանային անվտանգության ապահովման բոլոր ջանքերում»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.