Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՆԻԿՈԼԸ ՓԱՍՏԱՑԻ ՎԵՐ Է ԱԾՎԵԼ ՀԱՅԱՏԱՆՈՒՄ «ՊԱՆԹՈՒՐՔԻՍՏԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ» ԱՌԱՋՆՈՐԴ
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլը ոչ միայն բռնաբարում է պատմությունը,այլ նաև նենգաբար Թուրքիայի վրայից ցեղասպանության իրականացման մեղքը դնում է Ռուսաստանի վրա։
Կապիտուլյանտն ասում է, որ 1915-ին Ռուսաստանը լքեց տարածաշրջանը ու դրա հետևանքով Հայոց ցեղասպանություն տեղի ունեցավ։
Փաստորեն, ըստ Նիկոլի, ցեղասպանության մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ՝ Ռուսաստանը։
Այ անգրագետ, ի՞նչ կապ ունի Ռուսաստանը։
Հայոց ցեղասպանությունն երիտթուրքերը ծրագրել ու հաստատել են դեռևս 1911-ին ՝Սալոնիկի համաժողովում։
Ռուսաստանը վերջին 100 տարում երկու անգամ փաստացի թույլ չի տվել Հայաստանը թուրքական վիլայեթ դառնա։
1920-ի դեկտեմբերի 2-ի հայ-թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 10.000 քառ.կմ տարածքից էլ քիչ տարածք։
Հայաստանը զրկվում էր փաստացի բանակ ունենալուց։
Ու միայն Ռուսաստանի օժանդակությամբ Հայաստանի խորհրդայնացումը հնարավորություն տվեց մեզ ունենալ ոչ թե 9.7 հազար,այլ՝ 29,8 հազար քառ.կմ տարածքով Հայկական հանրապետություն։
Այր 29.8 հազարը, որը դարձել է Նիկոլի երազանքը, 9.7 հազարից 29.8 հազար է դարձել բացառապես Ռուսաստանի օժանդակության արդյունքում։
Իսկ երկրորդ անգամ արդեն Ռուսաստանը թույլ չտվեց Հայաստանի կործանումը՝ 2020-ի նոյեմբերին։
Նիկոլն ինքն էր ասում՝ ՌԴ-ին խնդրել է դրոշները տեղադրեն Մեղրիից Տեղ գյուղ,հակառակ դեպքում թշնամին կմտներ ու կգրավեր Սյունիքը։
Երևի լավ է անում Նիկոլը։
Չէ՞ որ ՌԴ նախագահն էր ասում՝ он - не предатель։
Դե վայելեք «հավատարիմ դաշնակից» ու թուրքի կամակատար Փաշինյանի մեղադրանքները։
Փաշինյանն արդեն բացահայտ ստանձնել է թուրքական «5-րդ շարասյան» ղեկավարի դերը։
Նիկոլը փաստացի վեր է ածվել Հայատանում «պանթուրքիստական հոսանքի» առաջնորդ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.