Բլինկեն․ ԱՄՆ-ն հնարավոր է համարում Իրանի հետ միջուկային խնդրի երկխոսությանը վերադառնալը
ԱՄՆ-ն չի բացառում ապագայում միջուկային խնդրի շուրջ Իրանի հետ բանակցություններին վերադառնալու հնարավորությունը: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն այս փուլում իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքը չի քննարկում։
Բլինկենը հավելել է, որ Վաշինգտոնը Թեհրանին տեղեկացրել է երկու երկրների հարաբերություններում ստեղծված լարվածության «դեէսկալացիա անցկացնելու» անհրաժեշտության մասին:
«Տեսնենք` նրանք դա կանեն։ Հնարավոր է, որ այդ դեպքում մեզ մոտ այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որը թույլ կտա վերադառնալ միջուկային խնդիրների շուրջ երկխոսությանը, բայց առայժմ այդ իրավիճակը չէ»,-հավելել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին`Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր, որը պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց դուրս գալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից և վերականգնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։
Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում փուլ առ փուլ իր պարտավորությունների կրճատման մասին` հրաժարվելով միջուկային ուսումնասիրությունների սահմանափակումներից, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի հարցում։
Վիեննայում բանակցություններ էին ընթանում ՀՀԳԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ։ 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի երկու նախագծերի շուրջ․ եվրոպական կողմը ներառել է դրանց շուրջ նաև Իրանի դիրքորոշումները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.
-
2025-06-28 10:22
Цель Никола Пашиняна — отстранить Гарегина II из Первопрестольного любой ценой. Об этом сообщает газета «Жоховурд».
-
2025-06-28 10:19
Оппозиция должна консолидировать усилия и выйти из позиции преследуемого, так как власти не остановятся ни перед чем и готовы на самые подлые поступки. Об этом секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян заявил в беседе с журналистами у здания суда.
-
2025-06-28 09:31
Россельхознадзор заявил о введении с 27 июня 2025 года нового порядка ввоза срезанных цветов и бутонов из Армении в Россию. С указанной даты доступ в страну цветочной продукции происхождением и отправлением из Республики будет осуществляться только из мест производства, обеспечивающих процедуру прослеживаемости.