Արցախի պետնախարար․ Մեծ թափ է ստացել իմ և ընտանիքիս հասցեին ապատեղեկատվության տարածումը
Վերջին օրերին մեծ թափ է ստացել իմ և ընտանիքիս հասցեին ապատեղեկատվության տարածումը: Սոցիալական ցանցերի կեղծ էջերով ամենացինիկ ու ամենալկտի կերպով կեղծ լուրեր են տարածվում, որ իբր ընտանիքս Արցախում չէ կամ շքեղ ու բարեկեցիկ կյանք է վարում և այլն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նա նաև նշել է. «Այս ամենն ուղղված է Արցախի ժողովրդի հպատակեցման ու ինքնորոշման իրավունքի զիջման քաղաքականության դեմ տարվող իմ ու Արցախի ժողովրդի պայքարի դեմ, նպատակ է հետապնդում ջլատել մեր ուժերն ու հանրության մոտ ձևավորել անվստահության մթնոլորտ:
Թեև ձգտում եմ նմանօրինակ երևույթներին ուշադրություն չդարձնել, այդուհանդերձ գիտակցում եմ նաև, որ հաճախ դրանց չանդրադառնալը կարող է ձևավորել ակնհայտ կեղծ տեղեկությունները որպես իրական ճանաչելու ընկալումներ:
Այդ առնչությամբ հայտարարում եմ, որ ինչպես մինչ Արցախի շրջափակումը, այնպես էլ դրանից հետո ընտանիքս անգամ մեկ օրով չի բացակայել Արցախից և հիմա էլ Արցախում է, ապրում է ամենահասարակ կյանքով, բոլորի հետ հավասար հերթ է կանգնում խանութում և նույն հերթերում լուռ, համեստորեն ու անարձագանք լսում ոմանց կողմից տարածվող կեղծ տեղեկություններն այն մասին, թե ինչպիսի վայելքների մեջ են պետական իշխանավորները, այդ թվում Արցախի պետական նախարարի ընտանիքը:
Արցախում իրավիճակի կայունացումից հետո պետք է պետական համակարգի ու հանրության ողջ ներուժն ուղղենք պետականակործան նմանօրինակ բոլոր երևույթների ի սպառ վերացմանն ու չեզոքացմանը»:
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.
-
2025-06-28 10:22
Цель Никола Пашиняна — отстранить Гарегина II из Первопрестольного любой ценой. Об этом сообщает газета «Жоховурд».
-
2025-06-28 10:19
Оппозиция должна консолидировать усилия и выйти из позиции преследуемого, так как власти не остановятся ни перед чем и готовы на самые подлые поступки. Об этом секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян заявил в беседе с журналистами у здания суда.
-
2025-06-28 09:31
Россельхознадзор заявил о введении с 27 июня 2025 года нового порядка ввоза срезанных цветов и бутонов из Армении в Россию. С указанной даты доступ в страну цветочной продукции происхождением и отправлением из Республики будет осуществляться только из мест производства, обеспечивающих процедуру прослеживаемости.