Թովմասյան․ 536 898 մարդ դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում
Ավելի քան կես միլիոն քաղաքացի արդեն միացել են ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնած ստորագրահավաքին, որով նրանք հաստատում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին ԱԺ–ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Թագուհի Թովմասյանը։
«Ստորագրահավաքն իրականացրել ենք մայիսի 3-ից մինչև հուլիսի 20–ը, ու այս ընթացքում մեզ միացան 536 898 մարդ։ Այսքան մարդ իր ստորագրությամբ հաստատեց, որ հայ ժողովուրդը չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանին»,– ասաց նա։
Պատգամավորը վստահ է, որ եթե շարունակի ստորագրահավաքը, ապա կհավաքվեն միլիոնավոր ստորագրություններ։
Թագուհի Թովմասյանը նշում է նաև, որ եղել մարդիկ, ում կամավորները փողոցում ներկայացրել են ստորագրահավաքի նպատակը, սակայն ստացել են մերժում։ Այդ մարդկանց թիվն ընդամենը 120 է եղել։
«Եվս 5 մարդ հրաժարվել է ու ասել` Արցախի մասին թող մտածեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը»,– նշեց պատգամավորը։
Պատգամավորը հավելեց նաև, որ մտադիր է այս ստորագրությունների ցանկն ուղարկել բոլոր միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ հայ հասարակության իրական դիրքորոշումը ցույց տալու և Արցախի հարցով ՀՀ վարչապետ Փաշինյանի գործողությունների օրինականությունը վիճարկելու համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.