Սերժ Սարգսյանի բաց նամակը հանձնվեց ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանություններին
ՀՀԿ ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 24-ին, շրջում են Հայաստանում ԱՄՆ-ի, Ռուսաստան և Ֆրանսիայի դեսապանատներով՝ նրանց հանձնելու համար ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը՝ այդ երկրների ղեկավարներին:
ԱՄՆ դեսպանատան մոտ ՀՀԿ անդամ Հայկ Դերձյանը նշել է, որ հնարավոր չէ խոսել ժողովրդավարությունից, երբ հնարավոր չի լինում զանձել մի պետության, որը ցեղասպանության տանում մի այլ ժողովրդի. «Հնարավոր չի խոսել կյանքի իրավունքից, երբ մեկ պետությունը զրկում է մեկ այլ ժողովրդի այդ իրավունքից: Ադրբեջանին պետք է ցույց տալ իր տեղը, քանզի նման իշխանություն ունեցող պետությունը չի կարող համարվել ժողովրդավարական, նման պետությունը պետք է սանձվի, հակառակ դեպքում մենք տարիներ անց խոսելու ենք նոր ցեղասպանության մասին: Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ից գործուն քայլեր: Այդ քայլերում չկա քաղաքականություն, կա կյանքի իրավունքի պաշտպանություն, հայատյացության դեմ հստակ գործընթացներ և ժողովրդավարության պաշտպանություն: Հակառակ դեպքում կստացվի, որ ժողովրդավարության մասին հայտարարությունները թղթի վրա են պարզապես»,-ասաց նա:
Ներկաները կսեցին վանկարկել «Արցախ, արցախ»:
ԱՄՆ դեսպանատան մոտ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի բաց նամակը հանձնվեց ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին. «Նախագահ Սարգսյանի նամակը նոր հույս, նոր հնարավորություն է բացում հայկական երկու պետությունների համար առաջին հայացքից անելանելի թվացող իրավիճակի հանգուցալուծման համար: Ցանկացած դեպքում պետք է առաջին հերթին հասկանալ, թե որն է այդ իրավիճակի ձևավորման պատճառը: Պատճառը այսօրվա իշխանություններն են, որոնք են հասցրել բանակցային գործընթացը այս իրավիճակին: Դա մանրամասն նկարագրված է նամակում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.