Последние новости

Գյուղապետ․ Արցախի Հացի գյուղում հացի սով է․ 5 հոգանոց ընտանիքը 1 հաց է ստանում

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի գյուղում հացի սով է։ 5 հոգանոց ընտանիքն օրական 1 հաց է ստանում։ Հացահատիկի մշակմամբ երբեմնի հարուստ, հացով հյուրասեր այս գյուղի մի մասը 44-օրյա պատերազմից հետո հայտնվեց ադրբեջանական զորքի նշանառության տակ, իսկ թշնամու կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո՝ հումանիտար ճգնաժամի շեմին։

Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է՝ վիճակն աղետալի է, տուն կա քաղցած են մնում մարդիկ։

«Խանութներում բոլոր տեսակի ապրանքները իսպառ բացակայում են։ Մայրաքաղաքի հետ կապը, կարելի է ասել, կտրված է, դիզվառելիքի խնդիր կա։ Հաճախ հիվանդներին չենք կարողանում ժամանակին հիվանդնանոց տեղափոխել՝ կրկին բենզինի և դիզվառելիքի պատճառով»,- նշել է նա։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ