ՌԴ-ն մտահոգված է Արցախի հումանիտար ճգնաժամով
ՌԴ–ն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման ու առհասարակ Արցախում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամով։ Այս մասին ՀՀԿ–ական, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ասել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Մաքսիմ Սելյեզնովը։
Շարմազանովը եկել էր ՌԴ դեսպանատուն Սերժ Սարգսյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրած բաց նամակը հանձնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նա խնդրել էր գերտերությունների ղեկավարներին կանգնեցնել հումանիտար աղետը Արցախում։
«Սելյեզնովը նշեց, որ այդ խնդիրը նրանց ուշադրության կենտրոնում է։ Վաղը տեղի է ունենալու ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը Մոսկվայում, և դեսպանատան ներկայացուցիչը վստահեցրեց, որ իրենց գերատեսչության ներկայացուցիչն այդ հարցը բարձրացնելու է»,– ՌԴ դեսպանատնից դուրս գալուց հետո հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
Նա ասաց, որ ՀՀԿ–ն վաղուց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից որևէ հույս չունի, քանի որ նա վաղուց է Արցախը հանձնել Ադրբեջանին։
Հանրապետականները կարծում են, որ ՌԴ–ն, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ունի պարտավորություն այս հարցում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:38
Армению на встрече высоких представителей, курирующих вопросы безопасности, в Москве будет представлять посол. Об этом сообщает РИА Новости со ссылкой на посольство.
-
2025-05-24 11:35
Новую дорогу в самое южное село Армении – Нрнадзор – планируется построить до конца года. Об этом сообщил журналистам в ходе ознакомительного визита на объект министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян. Строительство дороги Шванидзор-Нрнадзор планируют провести в два этапа.
-
2025-05-24 11:31
В течение прошедшей ночи и утра 24 мая дежурными средствами ПВО уничтожены 94 украинских беспилотных летательных аппарата. Об этом сообщает Минобороны России.
-
2025-05-24 10:33
Составители обвинительного заключения по делу бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна, которое рассматривается в бакинском суде, грубо нарушают основные нормы международного права, глубоко искажают фундаментальные правовые принципы, что создает опасный прецедент. Об этом говорится в заявлении правозащитницы Сирануш Саакян относительно обвинительного заключения по делу Варданяна.