Последние новости

ԱՀ ԱԱԾ․ Արցախի քաղաքացիները կեղծ հեռախոսազանգեր են ստանում, թե Բաքվով կարող են մեկնել ՀՀ

Արցախի Հանրապետության քաղաքացիները կեղծ հեռախոսազանգեր են ստացել, որոնց ընթացքումզանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացրել են, որ «ԱՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով (Բաքվով) կարող են մեկնել ՀՀ, և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին և չտրվել ապատեղեկատվությանը, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԱՀ ԱԱԾ–ն կոչ է անում կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել իրենց կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ