ԱՄՆ-ն կարծում է, որ հակահարձակման համար Ուկրաինային տվել է անհրաժեշտ ամեն բան
ԱՄՆ–ն հակահարձակման համար Ուկրաինային ապահովել է անհրաժեշտ ամեն ինչով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Մեր կարծիքով` Ուկրաինան ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ հակահարձակումն անցկացնելու համար։ Մենք Եվրոպայում ու աշխարհում մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին նրանց զինտեխնիկայի հսկայական ծավալներ են տրամադրել»,–ասել է Միլլերը։
Այս հայտարարությունը հնչել է տեղական ԶԼՄ–ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումների ֆոնին, որոնցում ասվում է ուկրաինական հակահարձակման հապաղման մասին, ինչը Ուկրաինայի առաջնորդները բացատրում են արևմտյան զենքի մատակարարման ոչ բավարար տեմպով և ծավալներով։
«Առաջիկայում կարող եք ռազմական օգնության նոր հայտարարություններ ակնկալել», – ասել է Միլլերը։
Ուկրաինական հակահարձակումը հարավային Դոնեցկի, Արտյոմովսկի, և առաջին հերթին` Զապորոժիեի ուղղություններով սկսվել է հունիսի 4-ին։ Կիևը մարտի է ուղարկել ՆԱՏՕ–ի պատրաստած և արևմտյան տեխնիկայով, այդ թվում` լայնորեն գովազդված Leopard տանկերով զինված խմբավորումները։ Հետագայում մարտի դաշտում ծխացող մեքենաների կադրերը Արևմուտքում մեծ արձագանք են առաջացրել։
Ինչպես հուլիսի 21-ին փաստեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուկրաինական զորքերը արդյունքներ չունեն, իսկ արևմտյան համակարգողները «ակնհայտորեն հիասթափված» են հակահարձակման ընթացքից։ Ըստ նրա` Կիևին չեն օգնում ո՛չ տրամադրված հսկայական ռեսուրսները, ո՛չ զենքի, տանկերի, հրետանու, զրահատեխնիկայի, հրթիռների մատակարարումները, ո՛չ հազարավոր վարձկաններին ու խորհրդականներին մարտի դաշտ ուղարկելը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 18:02
Великобритания и Европейский союз достигли соглашения по сделке, которая будет регулировать их торговые отношения с учетом выхода Великобритании из состава ЕС в 2020 году.
-
2025-05-19 18:01
В Национальный центр кризисного управления 19 апреля в 16:02 поступил звонок о том, что на улице Сильвы Капутикян города Ереван столкнулись автомобили.
-
2025-05-19 17:55
Вице-президент США Дж. Д. Вэнс отменил визит в Израиль из-за эскалации израильских военных операций в секторе Газа. Как передает Арменпресс, об этом сообщила новостная платформа Axios со ссылкой на высокопоставленного чиновника США.
-
2025-05-19 17:54
Армянские школьницы удостоились 4 бронзовых медалей на международной открытой олимпиаде по биологии, которая проходила 10-17 мая в образовательном центре «Сириус» в Сочи, сообщает пресс-служба Министерства образования, науки, культуры и спорта РА.