Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ՄԵԾ ՔԱՆԱԿԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՇՏ ԼՑՆԵԼՆ Է
Այս իշխանության համար կարևորը մեծ քանակի ապատեղեկատվություն դաշտ լցնելն է` ցույց տալու, թե իբր ամեն ինչ արել են երկիրը չհանձնելու համար, բայց չի ստացվել: Պայքարելու իմիտիացիա, որը տարածքային ու մարդկային հսկայական կորուստների է հանգեցրել: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հատարարել էր, որ ներկայիս կառավարությունը մինչև 2020-ի 44-օրյա պատերազմի մեկնարկը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված թիվը խիստ վիճահարույց է, հունիսի 26-ին, պաշտոնական հարցում էի ուղարկել պաշտպանության նախարարություն` հասկանալու, թե այդ գումարով, 2018-2020 թ.ին, ըստ մոդելի, քանակի և գնի ինչպիսի սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել:
Պաշտպանության նախարարությունը մինչև հիմա հարցմանս չի արձագանքել ու սա այն դեպքում, որ մինչ այս պահը, իսկ ավելի կոնկրետ` մինչև վերոնշյալ գրությունը, տասնյակներով ՊՆ-ին ուղղված նամակներս անպատասխան չէին մնացել:
Պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերվող գրություններին ՊՆ-ն տարբեր ընթացակարգերով է պատասխանում` ելնելով այն հանգամանքից, թե դա ինչպիսի բնույթի տեղեկատվություն է` պարզ կարգով, գաղտնի բաժնի միջոցով կամ առաջարկվում է հարցման պատասխանին ծանոթանալ պաշտպանության նախարարությունում, սակայն այս դեպքում պատասխանը որևէ ձևով չի ստացվել:
Այս ամենը հաշվի առնելով համոզված եմ, որ խնդիրը ոչ թե կոնկրետ ՊՆ-ի ցանկության, այլ կառավարությունից իջեցված հրահանգի մեջ է, որով փորձ է արվում բլոկել այդ թեմայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն:
Կրկնում եմ` ՊՆ-ն նմանօրինակ բովանդակություն և գաղտնիություն ունեցող տվյալների հետ կապված այլ տեղեկություններ փակ ձևաչափով տրամադրել է, սակայն այս դեպքում որևէ արձագանք չկա:
2018-20 ժամանակահատվածում փաշինյանական կառավարության խոշոր գնումները կապված են եղել ՍՈւ-30-ների ու Հորդանանից ձեռք բերված ՀՕՊ Օսա ԱԿ համակարգերի գնման հետ:
Այդ ընթացքում եղել են այլ գնումներ, որոնց մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն ինքս տեղյակ եմ եղել, բայց այդ գումարը որևէ աղերս չունի Փաշինյանի «կրակած» թվերի հետ:
Եղել է սպառազինություն և զինտեխնիկա, որոնց գնումը եղել է մինչև 2018 թ.-ի մայիս, իսկ 2018-20 թվերին դրանց մատակարարումն է իրականացվել:
Այնպես որ, ինչպես շատ հայտարարությունների դեպքում է լինում, հնչեցվում են թվեր, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ կամ որպես կանոն խիստ մանիպուլյատիվ բնույթ ունեն:
Այս իշխանության համար կարևորը մեծ քանակի ապատեղեկատվություն դաշտ լցնելն է` ցույց տալու, թե իբր ամեն ինչ արել են երկիրը չհանձնելու համար, բայց չի ստացվել:
Պայքարելու իմիտիացիա, որը տարածքային ու մարդկային հսկայական կորուստների է հանգեցրել»,- գրել է պատգամավորը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.