Կարմիր խաչը կոչ է անում իր մարդասիրական շարասյուներին ճանապարհ տալ դեպի ԼՂ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչներին կոչ է անում ճանապարհ տալ իր մարդասիրական շարասյուներին, որպեսզի օգնություն ցուցաբերեն քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
«Չնայած համառ ջանքերին` ԿԽՄԿ–ն այս պահին չի կարող Լաչինի միջանցքով կամ մեկ այլ երթուղով, այդ թվում` Աղդամով, մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը։ Կազմակերպությունը որոշում կայացնող համապատասխան անձանց կոչ է անում թույլ տալ ԿԽՄԿ–ին վերականգնել իր հիմնական մարդասիրական գործողություններն այդ շրջանում», – ասված է հայտարարությունում։
Կազմակերպությունը հավելում է, որ վերջին անգամ Կարմիր խաչին թույլատրվել է բժշկական նշանակության առարկաներ և առաջին անհրաժեշտության սնունդ անցկացնել մի քանի շաբաթ առաջ։
«Մարդասիրական օգնությամբ մեր ավտոշարասյուները փրկօղակ են այդ տարածաշրջանի բնակչության համար։ Քանի որ այդ շարասյուներն արգելափակված են, մենք մտահոգված ենք մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք ամենից շատ անհանգստանում ենք նրանց համար, ովքեր չեն կարող օգնել իրենց։ Հատկապես ռիսկի են ենթարկված հիվանդներն ու խրոնիկ հիվանդություններով մարդիկ, ինչպես նաև ծերերը, անօգնական մարդիկ և երեխաները։ Որպեսզի կարողանանք գործել այստեղ, մեզ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը մարդասիրական կոնսենսուսի հասնեն։ Այս աշխատանքը կյանքեր փրկելուն է ուղղված, և պետք է թույլատրվի, որ այն շարունակվի», – մեջբերվում է ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիանա Բաուերի խոսքը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.