Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ԿՆՈՋՆ Է ԱՏԱՄՆԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԹՈՂ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաշինյանի մամուլի ասուլիսում չկար որևէ զարմանալի բան, տարիներ շարունակ նա Արցախի մասին միշտ ասել է այն, ինչն իր սրտում ու մտքում է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին ԱԳ նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Շատ ծանր ու վատ տպավորություն թողեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Եթե այդպես ատամներով պաշտպանում է կնոջը, այնպես էլ թող հայրենիքը պաշտպանի։ Ի՞նչ է նշանակում մատաղ։ Առանց Արցախ չի լինելու Հայաստան։ Հիմա է Արցախը դառնում մատաղ՝ մաս-մաս, պետք չէ արցախատյաց գաղափարները տարածել։ Ճշտմարտությունը քանակով չէ որոշվում։ Բոլորի աչքն է կոխում՝ վերընտրվել է, այո, ունի դրա իրավունքը։ Այդ էմոցիոնալ խոսքերը մեկնաբանելու կարիք չկա էլ։ Հիմա ժողովուրդը պետք է որոշի՝ համաձայն է նրա մտքերին, եթե այո, կնշանակի Արցախը որբ է։ Կան չէ՞ մայրեր, որ իրենց երեխաներին սպանում են, լքում են, նույնն էլ այս դեպքում»,- նշեց նա։
Բաբայանի խոսքով՝ Փաշինյանն աղավաղում էր փաստերն ու գաղափարները, անում կոնտեքստից կտրված մեջբերումներ՝ շրջանցելով, որ իրականում իր և Ալիևի անձնական քաղաքականության պատճառով է այս իրավիճակը ստեղծվել, որովհետև երբևէ ոչ մեկն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել։
«Ինքն ասաց՝ հայ ժողովուրդն առավել քան երբեք միասնական է։ Ի՞նչ է ուզում ասել, որ միասնական է արցախասպանության շուրջ։ Ես չհասկացա՝ ինքն ինչ է ակնկալում Արցախի իշխանությունից։ Շատ հեշտ է ասելը՝ մենք մեր գործն արեցինք, հիմա ինչ ուզում եք արեք։ Պետք է հասկանանք՝ սա իրո՞ք հայ ժողովրդի հավաքական կարծիքն է, եթե այո, ուրեմն հայ ժողովուրդը մուտացիայի է ենթրակվել»,- նշեց Բաբայանը։
Ի պատասխան Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի իշխանությունը Լաչինի միջանցքի երթուղին առանց Հայաստանի փոխում էր, Բաբայանն արձագանքեց․ «Ինչի՞ մասին է խոսքը, իսկ ինքը պայմանավորվե՞լ է մեզ հետ, որ ճանաչում է Ադրբեջանի կազմում, իրավունք ունի՞։ Կամ ասում է Երևանում կազմակերպող ցույցերն ադրբեջանական են․ ամենալավ ադրբեջանական գործառույթը, որի մասին անգամ հայր Ալիևը երազել չէր կարող, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն է։ Ավելի լավ նվեր ոչ մեկը չի արել Ադրբեջանին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.