ՏԵՍԵՔ, ԹԵ ՈՎ Է ՆԻԿՈԼԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ ԾՊՏՎՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ
Եթե «Ապրելու երկիր» կուսակցությունն իր համար քաղտեխնոլոգներ պատվիրի ոչ միայն մշուշոտ Ալբիոնից, այլև ողջ հավաքական Արևմուտքից, սեպտեմբերի 17-ին Երևանի ընտրավազքը չի հանգեցնի ցանկալի նպատակին, եթե ցուցակի թիվ 1-ը չպատասխանի իր որդիների զինվորական ծառայության հետ կապված հարցերին: ԶԼՄ-ները բազմիցս գրել են այն մասին, որ կուսակցության առաջնորդ Մանե Թանդիլյանը տարել է իր որդիներին Հայաստանից՝ բանակային ծառայությունից նրանց ազատելու համար: Եթե աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը չհերքի այս տեղեկությունը, ապա երևանցիները դժվար թե քվեարկեն մի կնոջ օգտին, որի որդիները խուսափել են ԶՈՒ ծառայությունից: Ներկա իրավիճակում դա միանգամայն կանխատեսելի արդյունք է։
Չնայած այս ակնհայտ հանգամանքին, կուսակցությունը շարունակում է նախապատրաստվել ընտրություններին, արդեն կա քարոզչական միջոցառումներին մասնակցելու որոշում. 20 համայնքների տարածքային ստորաբաժանումների մոտավորապես հազար ներկայացուցիչներ:
Ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, որոնց նախընտրական հիմնադրամները չեն ճարճատում ֆինանսական միջոցների ավելցուկից, կուսակցությունը, որի գաղտնի հովանավորը Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, ակտիվորեն մասնակցել է տեղական ընտրություններին: 2021թվականին այն ներկայացուցչություն է ապահովել 12 համայնքների ավագանիներում, հաղթել է խոշորացված Նոյեմբերյան համայնքում և ՔՊ-ի հետ փայաբաժնով կառավարման ղեկը վերցրել Տաթև համայնքում։ 2022-ին կուսակցությունը մասնակցել է 6 համայնքների ՏԻՄ ընտրություններին և ամենուր հաղթահարել անցողիկ շեմը, այսինքն ստացել է ընդդիմադիր տրամադրված հանրության ձայները, որը ոչ մի պարագայում չԷր քվեարկի Փաշինյանի կուսակցության օգտին: Այն ժամանակ «Ապրելու երկիրը» կարողացավ ընդդիմադիր ուժի իմիջ ստեղծել, բայց Երևանում այդ հնարքը չի անցնի։
Ակնհայտ է, որ կուսակցությունը միջոցների պակաս չունի, ուստի պատրաստ է հովանավորել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քարոզչության գործում իրենց դրսևորած համայնքային հազարավոր բնակիչների մասնակցությունը քարոզարշավին: Թե կկարողանան արդյոք այդ հազար քարոզիչները դրսևորել իրենց մայրաքաղաքային քարոզարշավի ընթացքում, ցույց կտա ժամանակը։ Հիշեցնեմ, որ Թանդիլյանը Փաշինյանի կողմից նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, նրան այդ պաշտոնում փոխարինեց այժմ կուսակցության վարչության անդամ Մեսրոպ Առաքելյանը, որը, հիշեցնեմ, նախկինում գլխավորում էր «Առաքելություն» կուսակցությունը: Այդ կուսակցությունն ընդգրկված էր «Իմ քայլը» դաշինքի կազմում։ «Ապրելու երկիր» կուսակցության երկու առանցքային գործիչներն էլ Փաշինյանի դրածոներն են, ուստի կուսակցությունը չի կարող մայրաքաղաքային ընտրավազքում հավակնել ընդդիմադիր խորշի։ Այդ ուժի ընդդիմադիր լինելուն հավատալն ավելի դժվար է, քան Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն…
Թանդիլյանը հաշվարկ է կառուցել երիտասարդության միջավայրում քարոզչության վրա, սակայն դժվար թե նրան հաջողվի իր կողմը թեքել մայրաքաղաքի հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածին։ Թանդիլյանի ընդդիմադիր լինելուն ոչ ոք չի հավատում։ Օրերս նույնիսկ սկանդալային «Ազատ շփում» ողորմելի հաղորդման վարող Գնել Սարգսյանը ծաղրեց նրա այն արտահայտությունը, թե «չի կարելի թույլ տալ Հայաստանի անդամակցումը Միութենական պետությանը»։ «Ռուբեն Վարդանյա՞նն է այդպես համարում»,- հարցրեց Գնելը։ Ոչ, դա Թադիլյանն է ներկայանում արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական գործչի դերում՝ ռուսաստանցի օլիգարխ Վարդանյանի փողերով։ Հավանաբար լոնդոնցի քաղտեխնոլոգներն են սովորեցրել…
Ընդդիմադիր վերլուծաբանները «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի թիվ 1-ին բնութագրում են որպես Փաշինյանի պահուստային տարբերակ, սակայն ոչ ոք չի բացառում, որ կուսակցությունն այնուամենայնիվ կկարողանա ընդգրկվել նոր ավագանու կազմում, ընդ որում՝ այն նույն սխեմայով, որը փորձարկել է ՏԻՄ ընտրություններում։ Օգնել են Վարդանյանի փողերն ու ՔՊ-ի տեղական ստորաբաժանումների աջակցությունը։ Այսօր Երևանում այդ ստորաբաժանումները պատրաստ են ամեն քայլի, որպեսզի ընդդիմադիր ընտրողներին կողմնորոշեն Թանդիլյանի ուղղությամբ…
Հիշեցնեմ, որ ժամանակին Մանեն կանգնած էր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ակունքներում, հետո անցավ Նիկոլի կողմը, հիմա գլխավորում է «Ապրելու երկիր» կուսակցությունը: Մայրաքաղաքային ընտրություններում պարտվելու դեպքում նա այլ խորշ կգտնի իր համար կամ կբավարարվի Երևանի նոր ավագանիում ներկայացուցչությամբ՝ Փաշինյանի շահերը սպասարկելու համար։ Քաղաքապետի պաշտոնին նրան մոտ կթողնեն միայն այն դեպքում, եթե ՔՊ-ն՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 17-ին ջախջախիչ ձախողում կրի։
Այդ դեպքում Փաշինյանը երևանցիներին կպարտադրի Թանդիլյանին որպես քաղաքապետ, որպեսզի մայրաքաղաքի բնակիչները հավատան, թե ընդդիմությունը հաղթանակ է տարել:
Իրականում Թանդիլյանը Փաշինյանի համար պահեստային տարբերակ է, այն նույն «պլան Բ»-ն՝ մայրաքաղաքում իշխանությունը պահելու համար։ Այդ պլանն անհրաժեշտ է, քանզի ներքաղաքական իրավիճակը երկրում ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից, իսկ ռեժիմի պարագլխին երաշխիք է պետք, որ ՔՊ ցուցակի տապալման դեպքում ուժի մեջ կմտնի պահեստային սցենար…
Փաշինյանին միանգամայն ձեռնտու կլինի, եթե Վարդանյանի կուսակցությունը շարունակի ընդդիմություն ձևանալ ընդհուպ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ։ Նրան կառավարելի ընդդիմություն է պետք։ «Նիկոլի հաճախորդների» թվին պատկանող գաճաճ կուսակցությունները նույնպես ընդդիմություն են ձևանում, բայց Փաշինյանին քննադատում են միմիայն այն բանի համար, որ ձգձգում է Հայաստանի ելքը ՀԱՊԿ-ից։ Այդ կուսակցությունների առաջնորդներն իրենց շատ ավելի ազնիվ են պահում, քան Թանդիլյանը, քանզի չեն թաքցնում, որ մնացած բոլոր հարցերում աջակցում են Փաշինյանին։ Թանդիլյանը ընդդիմության դիմակ է քաշել երեսին, բայց խաղում է մեկ դարպասով. նա ընտրություններին մասնակցում է իրական ընդդիմությունից ձայներ խլելու համար, եթե, իհարկե, վերջինս որոշի մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին։ Փաշինյանին ձեռնտու է, որ Թանդիլյանի կուսակցությունը իրենով անի ընդդիմադիր տրամադրված հանրության ձայները, բայց ընտրություններում հաղթել նրան թույլ չեն տա։
Նոր ավագանի մտնել Նիկոլը թույլ կտա նաև «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակին՝ Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ, որի օգտին պատրաստ են քվեարկել բազմաթիվ երևանցիներ։ Բանն այն է, որ Խաժակյանը խոստացել է փակել մայրաքաղաքի մարմնի վրա մակաբուծող համատիրությունները, վերացնել դարն ապրած այդ կառույցները, որոնք զբաղված են միայն քաղաքացիներից տուրք հավաքելով, իսկ համապատասխան օրենքը վաղուց հնացել է։ Մարուքյանի կուսակցությունը, իհարկե, կմտնի համայնքի ավագանի, բայց մեծամասնություն նվաճել նրան թույլ չեն տա, այն կլինի ՔՊ-ի ռեզերվում, ինչպես որ այսօր…
Եթե իրական ընդդիմությունը չմասնակցի մայրաքաղաքային մրցավազքին, ապա «Ապրելու երկիրը» և «Լուսավոր Հայաստանը» բոլոր հնարավորություններն ունեն ներկայացված լինելու Երևանի հաջորդ ավագանիում՝ ՔՊ-ի հետ միասին։ Կարելի է չկասկածել, որ Թանդիլյանն ու Խաժակյանը հնազանդորեն կկատարեն Տիգրան Ավինյանի բոլոր հրահանգները և նրան դեմ կգնան միայն Փաշինյանի թույլտվությամբ ու հրահրմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 10:45
На прямой вопрос "Вы и Акоп Асланян подпишитесь под инициативой импичмента Пашиняну?" бывший член фракции ГД Овик Агазарян дал такой же прямой ответ "нет". Такова истинная цена его предыдущему заявлению о том, что по итогам следующих выборов Пашинян не должен стать премьер-министром. На самом деле, Агазарян способствует воспроизводству ГД и Пашиняна словом и делом. Состоявшееся на днях выступление в студии Общественного телеканала подтвердило, что исключенный с позором из ГД Агазарян занимается дискредитацией оппозиции по заданию властей. В противном случае ему грозит арест.
-
2025-06-16 09:32
Самым громким скандалом прошлого лета, как известно, стало посещение Пашиняном территориального подразделения ГД в Капане. Главарь правящей верхушки выслушал претензии рядовых партийцев относительно поведения местных руководителей ГД и устроил скандальную разборку. Сведения о ней за считанные часы достигли столицы. Гнев Пашиняна был направлен против руководителя ячейки Нарека Давтяна. Пашинян настоял на том, чтобы Давтян покинул руководящую партийную должность, он хотел, чтобы Давтяна исключили из партии, однако за него вступился марзпет Сюника Роберт Гукасян.
-
2025-06-16 09:07
На днях во дворе во дворе церкви "Сурб Григор Лусаворич" в Ереване уже появились первые провокаторы. Судя по всему, Пашинян отдал негласный приказ провоцировать стычки со священниками, но обо всем по порядку. Один из верных соратников Пашиняна Бабкен Тунян как-то объявил с трибуны парламента, что его сосед Погос не вправе решать вопрос наличия или сворачивания АЭС. Спешу сообщить, что мой сосед Погос уже написал письмо Пашиняну, предложив свою кандидатуру в состав группы, которая призвана координировать действия по отлучению от сана Католикоса Всех Армян и организации новых выборов. На днях Пашинян объявил: "Армянская Апостольская Святая Церковь будет возвращена Иисусу Христу и армянскому народу!". Процесс пошел. Церковь народу будут возвращать члены тоталитарных сект и ЛГБТ-сообщества!
-
2025-06-13 10:13
Как уже сообщалось, власть прибегла к укрупнению общины Вагаршапат с видом на досрочные выборы совета, которые состоятся 16 ноября. Прогнозы о том, что укрупнение Вагаршапата за счет общины Хой носит сугубо политический характер, косвенно подтвердил на днях сам марзпет Армавира Аргишти Мехакян.