Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքի օրենսդիր ժողովի անդամները հանդես են եկել ի պաշտպանություն Արցախի ժողովրդի
Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքի օրենսդիր ժողովի անդամներ Մայքլ Փեթերսոնը և Փիթեր Քեյնը դարձել են առաջին պատգամավորները, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
«Այս իրավիճակն այնքան տագնապալի է, որ Արդարադատության միջազգային դատարանը որոշել է հարկադրել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Amnesty International-ը և Human Rights Watch-ը, իրավիճակը հայտարարել են հումանիտար ճգնաժամ և կոչ են արել դադարեցնել շրջափակումը: Մենք պետք է համերաշխ լինենք շրջափակումից տուժած խաղաղ բնակիչների հետ, ուստի ես միանում եմ Կանբերայի հայ համայնքին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել շրջափակումը», - ասել է Փեթերսոնը, ով այս տարվա փետրվարին նամակ է ուղղել Ավստրալիայի արտգործնախարարին՝ կապված Արցախի շրջափակման հետ:
«Լաչինի միջանցքը Արցախի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ, ուստի այս շրջափակման ազդեցությունը բնակիչների վրա հսկայական է։ Այս հարկադիր փակման պատճառով սննդի, վառելիքի, դեղորայքի և էլեկտրաէներգիայի զգալի պակաս կա, ինչը նպաստում է ավերիչ հումանիտար ճգնաժամին», - ասել է Փիթեր Քեյնը:
«Դժվարությունների առջև կանգնած Արցախը հրաժարվում է լռել, ինչպես ուզում է ռազմատենչ բռնապետությունը։ Արցախի համախմբված ժողովուրդը մտադիր չէ հանձնվել, և այս անսասան վճռականությունը խրախուսում է ամբողջ երկրի խորհրդարանականներին պաշտպանել մարդու իրավունքները։ Մենք շնորհակալություն ենք հայտնում պարոն Քեյնին և պարոն Փեթերսոնին համերաշխության համար»,- ասել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.
-
2025-07-21 12:59
Депутат Государственной Думы, первый заместитель Председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин обращение в защиту Католикоса Всех армян Гарегина II. Об этом сообщается в телеграм-канале Затулина.
-
2025-07-21 12:57
Руководитель партии "Гражданский договор", открыто злоупотребляющий полномочиями премьер-министра, своими провокационными действиями и риторикой ненависти провоцирует в стране столкновения. Такое мнение на своей странице в Фейсбук выразил экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян, касаясь очередных нападок армянского премьера в адрес Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-07-21 12:56
Директор по продажам "Элсетей Армении", бывший и.о. главы компании Давид Казинян заявил, что не намерен писать заявление об уходе и его отстранение может стать исключительно следствием беспредела.